481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական բանտերից մեկում դատապարտյալներից մեկը սպանել է մյուսին ծխախոտի պատճառով
13:57
10 Հոկտեմբերի 2008

Հայաստանի Արագածոտնի մարզում գտնվող «Կոշ» քրեակատարողական հիմնարկության դատապարտյալներից մեկը մեղադրվում է մեկ այլ դատապարտյալի սպանության մեջ ծխախոտի պատճառով, հաղորդվում է ՀՀ ոստիկանության օպերատիվ ամփոփագրում։

ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկության դատապարտյալ, 51-ամյա Բենիամին Քեչոյանի (21.06.2001 թ. Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քր. օր. 104 հոդ. 1-ին մասի «Սպանություն» հատկանիշներով դատապարտվել է 11 տարի ազատազրկման) դիակը հայտնաբերվել է  քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու բանվորական հանրակացարանի խաղասենյակում։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հանցանքը կատարել է նույն հիմնարկի դատապարտյալ, 27-ամյա Վալերիկ Հովսեփյանը (29.10.2002 թ. Վայոց Ձորի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քր. օր. 104 հոդ. 2-րդ մասի 8-րդ կետի «Սպանություն շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով» հատկանիշներով դատապարտվել է 11 տարի ազատազրկման)։

Ոստիկանության տեղեկատվությամբ՝ Քեչոյանը հրաժարվել է Հովսեփյանին ծխախոտ տալ, որի պատճառով նրանց միջև վեճ է առաջացել։

Հովսեփյանը մետաղյա խորանարդով դիտավորությամբ հարվածել և սպանել է Քեչոյանին: Հանցագործության գործիք հանդիսացող մետաղյա խորանարդն առգրավված է: Կատարվում է նախաքննություն։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: