482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+16
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի օրվա կապակցությամբ երևանցիներին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
11:56
10 Հոկտեմբերի 2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաքի բնակիչներին շնորհավորական ուղերձ է հղել Երևանի օրվա կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահ մամուլի ծառայությունը։

«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Երևանի օրվա կապակցությամբ: Այս տարի ավանդական այս տոնն առավել հանդիսավոր է նաև այն պատճառով, որ մենք միասին նշում ենք Երևանի հիմնադրման 2790-ամյակը», - ասվում է տեղեկատվության մեջ։

Երևանի օրը նշվում է յուրաքանչյուր տարի՝ սկսած 1968 թ.-ից, երբ մայրաքաղաքի բնակիչներն առաջին անգամ նշեցին քաղաքի հիմնադրման 2750-ամյակը։

«Հիրավի, եզակի մայրաքաղաքների է վիճակված այժմեականության թիկունքում ունենալ հազարամյակների իրադարձություններով լի կենսագրություն, որն այսօր գրվում է առաջընթացի ոգով ու տրամաբանությամբ: Իրողություն, որն ավելի է պարտավորեցնում բոլորիս շարունակելու գործել հանուն Երևանի զարգացման, հանուն երևանցիների, հանուն բոլոր այն մարդկանց, ում համար քաղաքամայր Երևանը մեր ազգային վերածննդի խորհրդանիշերից է», - ասել է նախագահը։

Իր ուղերձում նախագահը մայրաքաղաքին մաղթել է բարգավաճում, իսկ երևանցիներին` տոնական տրամադրություն և ամենայն բարիք:

Էրեբունին Ուրարտու պետության հինավուրց քաղաքն է, որի փլատակները գտնվում են ժամանակակից Երևանի ծայրամասում՝ Արին-Բերդ բլուրի վրա։ Քաղաքը կառուցվել է Ուրարտուի թագավոր Արգիշտի Առաջինի կողմից՝ մ.թ.ա. 782 թ.-ին՝ որպես Արարատյան դաշտավայրում ուրարտացիների ամրանալու հենակետ։

1950թ. պեղումների արդյունքում բացվել են ամրոցի հզոր պատերը՝ դարպասներով, պալատը, երկու տաճար և տնտեսական շինություններ։ Էրեբունու տարածքը վերածվել է հնագիտական արգելոց-թանգարանի։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: