484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայ քաղաքագետը ներկայացրեց իր նկատմամբ կատարված մահափորձի մանրամասները
17:03
09 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը հինգշաբթի ներկայացրեց 2008թ. ապրիլին իր նկատմամբ կատարված մահափորձի մանրամասները։

Ըստ նրա, իր վրա կրակողը եղել է Արշակ Աղաբաբյանը՝ ծնունդով Ալավերդի քաղաքից, ով 1989թ. տեղափոխվել է Վրաստանի Մառնեուլի շրջան և հաստատվել Շահումյան գյուղում։

Քաղաքագետի խոսքերով, մահափորձ կատարողի մայրը ազգությամբ ադրբեջանուհի է, և նա գյուղում հայտնի է «Թուրք Արշակ» մականունով։ Նա նշեց, որ Աղաբաբյամը վերադարձել է Թուրքիայից 2008թ. փետրվարին, և նրա բջջային հեռախոսի հիշողության մեջ գրանցված էին շուրջ 30 թուրքական և 40 ադրբեջանական համարներ։

Մելիք-Շահնազարյանը նշեց, որ Աղաբաբյանը և այս գործի ևս մի մասնակից Գերման Կոնջորյանը (նույնպես Շահումյան գյուղի բնակիչ) հանդիպել են որոշ շրջանակներում հայտնի ոմն Աղանի (ազգությամբ՝ ադրբեջանցի) հետ, ով հանձնարարել է նրանց սպանել Մելիք-Շահնազարյանին՝ խոստանալով 100 հազար ԱՄՆ դոլար, սակայն, ձերբակալված Աղաբաբյանի խոսքերով, իրականում գումարը կազմել է 10 հազար դոլար։

Հայ քաղաքագետը գտնում է, որ այս գործողությունները չէին կարող իրականացվել ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից՝ առանց այդ երկրի առաջին դեմքի իրազեկման։

«Ոչ մի երկրի հատուկ ծառայություններ չեն կարող նման գործողություններ իրականացնել առնվազն առանց թույլատվության, իսկ հիմնականում, պետության առաջին դեմքի կարգադրության»,- ասաց Մելիք-Շահնազարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքերով, նրան սպանելու համար պատվիրված մարդիկ մեկ ամսվա ընթացքում նախապատրաստական աշխատանքներ են տարել և կատարել են մահափորձը ապրիլի 22-ին՝ կրակելով մոտ տարածությունից, սակայն գնդակը դիպել է պատուհանի վանդակաճաղին և փոխել հետագիծը։

Քաղաքագետը նշեց, որ կրակողները վստահ էին, թե սպանել են իրեն և նույնիսկ հայտնել էին այդ մասին պատվիրատուին՝ պահանջելով խոստացված գումարը։ Իսկ երբ պարզվել է, որ Մելիք-Շահնազարյանը կենդանի է, սկսել են նրան զանգահարել և պահանջել, որ նա դադարեցնի մամուլում հրապարակումներով հանդես գալը, փոխի իր ազգանունը, ԶԼՄ-ներով տարածի տեղեկատվություն իր մահվան մասին և անհետանա տեսադաշտից՝ սպառնալով հակառակ դեպքում սպանել նրա ողջ ընտանիքին։

Քաղաքագետը նշեց, որ Աղաբաբյանը ձերբակալվել է մայիսի 8-ին՝ հայ-վրացական սահմանը հատելիս։ Նրա խոսքերով, Աղաբաբյանը պատրաստվում էր Հայաստան ժամանել իր պահանջների կատարման մեջ համոզվելու համար։

Մելիք-Շահնազարյանը գտնում է, որ մահափորձի պատճառը կարող են լինել Ադրբեջանի ղեկավարության հասցեին արված նրա մերկացնող հրապարակումները։

Ըստ նրա, վերջին կաթիլը կարող էին դառնալ նրա հոդվածները Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի՝ իր որդուն՝ Իլհամ Ալիևին վարչապետ, իսկ փաստորեն նախագահի պաշտոնակատար նշանակելու մասին։

«Ալիևը չէր կարող ստորագրել այդ հրամանագիրը կոմայում գտնվելու պատճառով, այն ստորագրել է նրա պահակախմբի պետ Բեյլար Էյուբովը»,- գտնում է Մելիք-Շահնազարյանը։

Բացի այդ, քաղաքագետը կարծում է, որ հանցագործության դրդապատճառ կարող էին դառնալ, մասնավորապես, նրա հրապարակումները Ադրբեջանի ղեկավարական օղակներում քրդերի գերակշռության մասին։

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, հայտնի քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի վրա մահափորձի փաստով հարուցված քրեական գործը հոկտեմբերի 3-ին փոխանցվել է դատարան։

Աղաբաբյանին առաջադրված է մեղադրանք 34-305 հոդվածով (մահափորձ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի վրա, որն ուղղված է նրա գործունեության դադարեցմանը) և 235 հոդվածի երկրորդ մասով (զենքի անօրինական ձեռքբերելը, իրացնելը, պահելը, տեղափոխելը կամ կամ կրելը մի խումբ անձանց նախնական պայմանավորվածությամբ)։

Երկրորդ դերակատար Գերման Կոնջորյանը գտնվում  է հետախուզության մեջ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։