485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի հետ սահմանի բացումը երկարաժամկետ հեռանկարում վտանգավոր չէ Հայաստանի տնտեսության համար. նախկին վարչապետ
15:01
09 Հոկտեմբերի 2008

Հայ-թուրքական սահմանի բացումը երկարաժամկետ հեռանկարում վտանգավոր չէ Հայաստանի տնտեսության համար, կարծում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Շատերը զգուշանում են, որ սահմանի բացումից հետո հայկական շուկան ողողված  կլինի թուրքական արտադրության էժանագին ապրանքներով, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի տնտեսության վրա։ Սկզբից, անշուշտ, այդպես էլ կլինի, սակայն երկարաժամկետ հեռանկարում սահմանի բացումը կնպաստի մեր երկրի տնտեսության զարգացմանը», - ասաց ՀՀ կառավարության նախկին ղեկավարը հինգշաբթի Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Որպես ապացույց Բագրատյանը բերեց 90-ականների սկզբին Իրանի հետ սահմանի բացման օրինակը։ «Այն ժամանակ հայկական շուկան ևս լի էր իրանական ապրանքներով, սակայն այժմ Իրանը մեր վստահելի տնտեսական գործընկերներից մեկն է», - ասաց նա։

Մեկնաբանելով որոշ քաղաքական գործիչների հայտարարությունները՝ նա ավելացրեց, որ սահմանի բացումից հրաժարվելու լուրջ հիմքեր չկան՝ պայմանով, որ այս հարցը չի կապվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, ինչի առնչությամբ Թուրքիան ադրբեջանամետ դիրք է զբաղեցնում։

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը, ինչի հետևանքով Հայաստանի տնտեսությանը տարեկան 500 մլն դոլարի վնաս է հասցվում։

Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի

Միաժամանակ հայ վերլուծաբաններն ու քաղաքագետները կարծում են, որ սեպտեմբերի 6-ին Հայաստանի և Թուրքիայի միջև ֆուտբոլային հանդիպման պատճառով նախագահ Աբդուլա Գյուլի Երևան այցը հնարավորություններ է ստեղծում՝ հայ-թուրքական փոխհարաբերությունների կարգավորման համար։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։