486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Մրցունակության բարձրացումը Հայաստանից լուրջ ջանքեր կպահանջի. փորձագետ
14:18
09 Հոկտեմբերի 2008

Մրցունակության բարձրացման համար Հայաստանին անհրաժեշտ կլինի լուրջ և հետևողական ջանքեր ներդնել, ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը։

«Դրա համար նախապայմաններից մեկը երկրում տնտեսական իրավիճակի իրական գնահատականն է», - ասաց Հերգնյանը հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում՝ ներկայացնելով «2008-2009 թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցի» (ՄՀԶ) տվյալները։

Զեկույցի համաձայն, Հայաստանն իր մրցունակությամբ 97-րդն է աշխարհի 134 երկրների  մեջ՝ անցյալ տարվա համեմատ իջնելով չորս կետով։

ՄՀԶ-ն հիմնվում է միջազգային կառույցների հրապարակած պաշտոնական վիճակագրական ցուցանիշների, ինչպես նաև տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող ընկերությունների ղեկավարների շրջանում անցկացված հարցումների արդյունքների վրա։ Հայաստանում հարցվել են շուրջ 100 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։

Հերգնյանի խոսքերով, ՄՀԶ-ի համաձայն՝ Հայաստանը տեղափոխվել է տնտեսության զարգացման նոր փուլ, որը կապված է մեկ շնչի հաշվով ՀՆԱ –ի մեծացման հետ, ինչը նշանակում է անցում ավելի բարձր մրցունակությամբ երկրների նոր մրցունակ դաշտ։

Ելնելով ՄՀԶ-ի տվյալներից, Հայաստանը ներառվել է այն պետությունների խմբում, որտեղ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է 2-3 հազ. ԱՄՆ դոլար։ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, երկրում 2007 թ.-ի տվյալներով մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է  973021 դրամ կամ 2844 դոլար (2080 եվրո)։

Հերգնյանը ասաց, որ այս զեկույցը վկայում է այն մասին, որ Հայաստանում անհրաժեշտ է հրատապ գործողություններ իրականացնել, առանց որոնց հնարավոր չի լինի ապահովել առաջընթաց։

2008 թ.-ին Հայաստանը տեղափոխվել է զարգացման առաջին՝ ռեսուրսների վրա հիմնված փուլից դեպի զարգացման երկրորդ՝ արդյունավետության վրա հիմնված փուլ։

Անցյալ տարվա համեմատ՝ 2008 թ.-ին Հայաստանի դիրքը համեմատաբար բարելավվել է «Ֆինանսական շուկայի կատարելագործվածություն» (107-րդ տեղ՝ 2007 թ.-ի 110-ի համեմատ), «Առողջապահություն և տարրական կրթություն» (97-րդ տեղ՝ 99-ի համեմատ) և «Միջնակարգ և բարձրագույն կրթություն և վերապատրաստում» (94 –րդ տեղ՝ 95-րդի համեմատ) հենասյուներում։

Սակայն ընթացիկ տարում երկրում հետընթաց է գրանցվել այնպիսի հենասյուների արդյունքներով, ինչպիսիք են «Մակրոտնտեսական կայունություն (2007 թ.-ին 57-րդ տեղից տեղափոխվել է 83-րդ տեղ), «Նորարարություն» (անկում 6 կետով՝ մինչև 106-րդ տեղը), «Տեխնոլոգիական պատրաստվածություն» (անկում 8 կետով՝ մինչև 112-րդ տեղը), «Գործարարության կատարելագործվածություն» (106-րդ տեղ՝ 2007 թ.-ի 94-րդ տեղի համեմատ), «Ապրանքների շուկայի արդյունավետություն» (անկում վեց կետով՝ մինչև 110-րդ կետը), «Աշխատուժի շուկայի արդյունավետություն» (անկում հինգ կետով՝ մինչև 45-րդ տեղը)։

Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից անցկացված «2008-2009 թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցը» վերլուծում, համեմատում և գնահատում է աշխարհի տարբեր երկրների տնտեսական մրցունակությունը և դրանց տնտեսական զարգացման վրա ներազդող գործոնները։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։