484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
«Համատեղ նիզակակիր» (Cooperative Lancer) զորավարժությունները մեկնարկեցին Հայաստանում
11:30
09 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում «Համատեղ նիզակակիր» (Cooperative Lancer) զորավարժությունները չորեքշաբթի մեկնարկեցին Երևանում։

Զորավարժությունների երկրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։

ՆԱՏՕ-ի Հայդելբերգի ցամաքային բաղադրիչի հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջոն Գարդների խոսքերով, երկուշաբթի ավարտվել է «Համատեզ աղեղ-2008» զորավարժությունների փուլը։

«Դուք, որպես 15 պետություներից ժամանած զինվորների և հրամանատարների մի հավաքական խումբ, այստեղ կազմավորելու եք բազմազգ գումարտակ։ Այնուհետև, հաջորդ երկու շաբաթվա ընթացքում ձեր դասակները, վաշտերը և գումարտակը կիրականացնեն տարբեր մակարդակի դաշտային վարժանքներ՝ սկսելով տարրական խնդիրներից և հասնելով ավելի բարդ՝ գումարտակային մակարդակով առաքելության կատարմանը», - ասել է Գարդները զորավարժությունների բացման ժամանակ։

Նրա խոսքերով, ինչպես և «Համատեղ աղեղ» զորավարժության դեպքում, «Համատեղ նիզակակիր» զորավարժության գլխավոր նպատակն է բարելավել ստորաբաժանումների փոխգործակցությունը տարբեր մակարդակներում, այնպիսի ասպարեզներում, ինչպիսիք են դոկտրինան, տեխնիկան և տերմինաբանությունը։

«Միաժամանակ գումարտակի բազմազգ բնույթը ձեզանից յուրաքանչյուրին եզակի հնարավորություն կընձեռնի փոխանակելու մասնագիտական փորձը, մարտական հմտությունները և միմյանց հետ հաստատելու այնպիսի մասնագիտական փոխհարաբերություններ, որոնք ձեզ կուղեկցեն ձեր հետագա ամբողջ ծառայողական գործունեության ընթացքում», - ասել է Գարդները։

«Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր» զովարարժություններն անցկացվում են «Համագործակցություն հանուն խաղաղության» և «Ստամբուլյան նախաձեռնություն» ծրագրերի։

Զորավարժությունների նպատակը Հյուսիս-Ատլանտյան դաշինքի մասնակից-երկրների, ինչպես նաև դաշնակից երկրների միջև համագործակցությունը կատարելագործելն է, ինչպես նաև ՄԱԿ-ի մանդատի շրջանակներում ճգնաժամերի ժամանակ արձագանքելն է։

ՆԱՏՕ-ի «Համատեղ աղեղ/համատեղ նիզակակիր 2008» զորավարժությունները բաղկացած են երկու մասից. բազմազգ բրիգադի շտաբը ղեկավարող հրամանատարական կետի և բազմազգ գումարտակի դաշտային զորավարժություններից:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։