480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան ձգտում է ուժեղացնել ազդեցությունը տարածաշրջանում՝ խուսափելով ՌԴ շահերին հակադրվելուց. ՀՀ ԱԳ փոխնախարար
11:19
09 Հոկտեմբերի 2008

Տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման ֆոնի վրա Թուրքիան ձգտում է ուժեղացնել իր ազդեցությունը՝ խուսափելով ռուսական շահերին հակադրվելուց, կարծում է ՀՀ ԱԳ փոխնխախարար Շավարշ Քոչարյանը։

«Տարածաշրջանային քաղաքական գործընթացներում տեկտոնական շարժերից հետո տարածաշրջանի բոլոր երկրները փորձում են ամրապնդել իրենց շահերը՝ օգտագործելով երկկողմ հարաբերությունները և իրենց դիրքորոշումն արտահայտելով բազմակողմ հարաբերությունների հաստատման հեռանկարի հետ կապված նախաձեռնությունների վերաբերյալ», - ասել է Քոչարյանը հինգշաբթի լույս տեսած «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում։

Նրա խոսքերով, տարածաշրջանային խնդիրների կծիկը դիտարկելիս անհրաժեշտ է ելնել այն բանից, որ յուրաքանչյուր երկիր հետապնդում է իր նպատակներն ու խնդիրները և փորձում է ամրապնդել իր դիրքերը։

Մեկնաբանելով հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի՝ Թուրքիայի հետ մերձեցման փորձը հանգեցրեց Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների ավելի ջերմացման՝ Քոչարյանն ասել է, որ իրականում յուրաքանչյուրն ունի իր շահերը, և երկրներից յուրաքանչյուրը գործում է՝ ելնելով իր նպատակներից։

«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա սկսել է, եթե այդպես կարելի է արտահայտվել, խաղալ բաց խաղաքարտերով, այսինքն հստակ սահմանել իր շահերը։ Դա թույլ կտա մեզ Վրաստանի և Ռուսաստանի հետ վարել մեր շահերին պատասխանող քաղաքականություն։ Մեր քաղաքականությունը բավականին թափանցիկ է և հասկանալի այս երկու երկրներին», - ասել է փոխնախարարը։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նրա խոսքերով, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Հայաստան այցի փաստն արդեն դրական գնահատականի է արժանացել երկու երկրների հասարակությունների կողմից, ամեն դեպքում, նրա մեծ մասի կողմից, սակայն դրական հռետորականությունը պետք է վերածվի իրական քայլերի, և քանի դեռ դա չկա, էյֆորիայի մեջ ընկնել պետք չէ։

«Մինչ այժմ գործընթացն արգելակված էր թուրքական կողմից նախապայմանների առկայության պատճառով, հայկական կողմը միշտ հանդես է եկել առանց նախապայմանների երկխոսության օգտին։ Թվում էր, թե գործընթացը գնաց հենց այդ ուղղությամբ», - նշել է Քոչարյանը։

Նրա խոսքերով, մի կողմից «Կովկասյան պլատֆորմի» ստեղծման նախաձեռնության առաջխաղացումը հնարավորություն է տալիս Թուրքիային, հղում անելով տարածաշրջանային հարաբերություններին, որոշակի ճկունություն դրսևորել երկկողմ հարաբերությունների հարցերում և մասնակիորեն ազատել իրեն դաշնային Ադրբեջանի առջև պարտավորություններից։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել է տարածաշրջանում աշխարհագրական սկզբունքով ստեղծել կայունության և անվտանգության պլատֆորմ, որը պետք է հենվի ԵԱՀԿ սկզբունքների վրա և նախատեսի ինչպես Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Թուրքիայի մասնակցությունը։

Մյուս կողմից, Քոչարյանի կարծիքով, «մենք տեսնում ենք նաև մեդալի հակառակ կողմը»։

Մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, որ ինքը հակամարտության կարգավորումը տեսնում է ՄԱԿ-ի բանաձևի շրջանակներում, «ամենևին էլ չի նպաստում բանակցային գործընթացի արագացմանը»։

«Նույնը վերաբերում է նաև Թուրքիայի նախագահի ելույթին, որտեղ ուղղակիորեն խոսվում է «օկուպացված տարածքների» մասին», - ասել է Քոչարյանը։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։