478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
«Կովկասյան աշխարհաքաղաքականություն. նոր հնարավորություններ» թեմայով միջազգային համաժողով տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 10-ին
10:49
09 Հոկտեմբերի 2008

«Կովկասյան աշխարհաքաղաքականություն. նոր հնարավորություններ» թեմայով միջազգային համաժողով տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 10-ին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին համաժողովի կազմկոմիտեից։

«Համաժողովի ընթացքում ծրագրվում է քննարկել կովկասյան տարածաշրջանում նոր զարգացումների հետ կապված արդիական հարցեր, հրավիրված մասնագետները վարպետության դասեր կանցկացնեն ՌՀՀ-ի ուսանողների և դասախոսների հետ, ինչպես նաև կբացվի «Հարավային Օսեթիա. օգոստոսյան տխուր օրերի ժամանակագրություն» թեմայով լուսանկարների ցուցահանդես», - տեղեկացրեցին կազմկոմիտեից։

Համաժողովին զեկույցներով ելույթ կունենան տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌՀՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը, «ՌԻԱ Նովոստիի» ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրությունների ղեկավար Ալան Կասաևը, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, լրագրող, «ԿՐՈՍ» ընկերության փոխնախագահ Վիտալի Դիմարսկին։

Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) ակադեմիկոս, Զարգացման ազգային ինսիտուտի ղեկավար, Կառավարման պետական համալսարանի Նոր տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Սերգեյ Գլազևը, անկախ քաղաքագետ Վլադիմիր Ռիժկովը, ՌԳԱ տնտեսագիտության ինստիտուտի առաջին փոխտնօրեն, պրոֆեսոր Դմիտրի Սորոկինը։

Սա արդեն «ՌԻԱ-Նովոստիի» կողմից ՌՀՀ-ի հետ համատեղ կազմակերպվող երրորդ նման միջոցառումն է։ «ԶԼՄ-ները և անդրկովկասյան տարածաշրջանում նոր միջպետական հարաբերությունները» գիտա-պրակտիկ խորհրդակցությունը տեղի ունեցավ 2006-ի սեպտեմբերի 30-ին։ Երկրորդ համաժողովը՝ «ԱՊՀ տեղեկատվական տարածքի ընդհանրությունը. տեսլական և իրողություններ»  տեղի ունեցավ 2007թ. սեպտեմբերի 27-28-ին։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: