481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽ մշակութային ժառանգության իրավիճակը գնահատող փաստահավաք առաքելությունը Հարավային Կովկասի տարածաշրջան կարող է ժամանել մինչև ձմեռ
20:06
08 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության իրավիճակի վերաբերյալ փաստահավաք առաքելությունը կարող է տարածաշրջան ժամանել մինչև ձմեռ, չորեքշաբթի Երևանում հայտարարեց Կրթության, մշակույթի և ժառանգության ԵԽ գլխավոր տնօրեն Գաբրիելա Բատաինի-Դրագոնին։

«Հայաստանի և Ադրբեջանի մշակույթի նախարարներն ավելի վաղ դիմել են Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին՝ առաքելության այցը տարածաշրջան  կազմակերպելու համար։ Առաքելությունը կոչ արեց միջազգային փորձագետների մասնակցությամբ անկախ և թափանցիկ ուսումնասիրել երկու երկրներում մշակութային ժառանգության վիճակը»,- ասաց Բատաինի-Դրագոնը մամուլի ասուլիսում։

Ըստ նրա, առաքելությունը կորոշի՝ որքանով են ավերված մշակութային հուշարձանները, ինչ միջոցներ է պետք ձեռնարկել դրանց վերականգնման և պահպանման ուղղությամբ։ Ինչպես հավաստիացրեց ԵԽ գլխավոր տնօրենը, բուն աշխատանքները կսկսվեն այն ժամանակ, երբ երկու երկրների մշակույթի նախարարությունները կհամաձայնեն ընդունել վերոնշյալ առաքելությունը։

«Առաքելությունը կարող էր տարածաշրջան ժամանել արդեն սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին, բայց դեռևս համաձայնեցումներ են ընթանում։ Առաքելությունը կարող է սկսվել մինչև ձմեռ, բայց եթե համաձայնեցումները ձգձգվեն, ապա այն կհետաձգվի մինչև գարուն»,- տեղեկացրեց նա։

Փաստահավաք խմբի ստեղծման անհրաժեշտությունը հասունացավ Նախիջևանում հայկական խաչքարերի զանգվածային ոչնչացումից հետո, որը սկսվել էր 1998-ին, երբ ադրբեջանական կողմը բուլդոզերներով հողին հավասարեցրեց հայկական գերեզմանոցների մեծ տարածքը։ Համաշխարհային հանրության կողմից Ադրբեջանի գործողությունների դատապարտումից հետո ոչնչացումները դադարեցվեցին, որոնք վերսկսվեցին 2003 թ.-ին։ Արդյունքում Հայաստանին և ԼՂՀ-ին «ադրբեջանական մշակույթի հուշարձանների», իբրև թե, ոչնչացման մեղադրանքներ ներկայացրեց նաև Ադրբեջանը։  

ԵԽ գլխավոր տնօրենը հավաստիացրեց, որ կազմակերպությունը հատուկ նշանակություն է տալիս մշակութային ժառանգության պահպանությանը՝ համարելով, որ այն մեծ դեր է խաղում մշակույթի կայացման, ազգի ինքնատիպության պահպանման գործում։ Բատաինի-Դրագոնի խոսքերով, ԵԽ-ն լայնածավալ միջոցառումներ է իրականացնում եվրոպացիներին տարբեր երկրների մշակութային ժառանգությունը ներկայացնելու ուղղությամբ։ Մասնավորապես, ըստ նրա, հանգստյան օրերին ողջ Եվրոպայում զուգահեռ անցկացվում են Տարբեր երկրների մշակույթի օրեր։

Ինչպես նշեց Բատաինի-Դրագոնը, նման ակցիաները թույլ են տալիս եվրոպական երկրների բնակիչներին «հաղորդակցվել մշակութային արժեքներին»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: