481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի դրությամբ զբաղեցնում է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 101-րդ հորիզոնականը
19:36
08 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ՖԻՖԱ-ի 2008թ. հոկտեմբերի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 3 տեղով և զբաղեցնում է 101-րդ հորիզոնականը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

ՀՖՖ տվյալներով, հայկական հավաքականի հաշվին կա 353 միավոր՝ նախորդ ամսվա 358 միավորի դիմաց։

Առաջին տեղում շարունակում է ընթանալ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, որին հետևում է աշխարհի չեմպիոն Իտալիայի ընտրանին, իսկ երրորդ տեղում է Եվրո-2008-ի եզրափակչի մասնակից Գերմանիայի ընտրանին:

Վրաստանի հավաքականը դասակարգման աղյուսակում վերջին ամսվա ընթացքում իջել է 20 կետով և զբաղեցնում է 97-րդ տեղը, իսկ Ադրբեջանի թիմն իջել է մինչև 143-րդ հորիզոնականը։

Հայաստանի ընտրանու մրցակիցները 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում, ըստ ընթացիկ դասակարգման, զբաղեցնում են հետևյալ տեղերը՝ Իսպանիա՝ առաջին տեղ, Թուրքիա՝ 13-րդ տեղ, Բելգիա՝ 51-րդ, Բոսնիա և Հերցոգովինա՝ 75-րդ, Էստոնիա՝ 137-րդ տեղ։

Հայաստանն այս երկրների հավաքականների հետ միասին ընդգրկված է եվրոպական գոտու հինգերորդ խմբում։ Աշխարհի Գավաթի խաղարկության Եվրոպական գոտու ընտրական փուլում կմասնակցեն 53 երկրների ազգային հավաքականներ։ Նրանք կբաժանվեն 9 խմբերի (ութ խումբ վեց թիմերով և մեկ խումբ, որն ընդգրկում է հինգ հավաքական)։ 2008թ. սեպտեմբերին ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի առաջատարների տասնյակը հետևյալ տեսքն ունի.

1. Իսպանիա – 1643 (միավոր)

2. Իտալիա – 1365

3. Գերմանիա – 1336

4. Բրազիլիա – 1280

5. Նիդերլանդներ – 1258

6. Խորվաթիա – 1223

7. Արգենտինա – 1200

8. Չեխիա – 1111

9. Ռուսաստան – 1076

10. Պորտուգալիա – 1075

Աշխարհի Ֆուտբոլային դասակարգման աղյուսակում ընդգրկված են ավելի քան 200 երկրների հավաքականներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: