483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը կամրապնդի համագործակցությունը. Սերժ Սարգսյան
19:06
08 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը կարևոր քայլ կդառնա հետագա  համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, գտնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մենք ձգտում ենք դեպի եվրոպական արժեքներ, և մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը դառնա ժամանակակից, ուժեղ երկիր, որտեղ մարդն իրեն բարեկեցիկ, ապահով և իրավունքները պաշտպանված զգա»,- ասաց երկրի նախագահ Սերժ Սարգսյանը Քրիստին Էգերզեգի-Օբրիստի ղեկավարությամբ

Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում նախագահը կարևորել է Շվեյցարիայի հետ համակողմ կապերի զարգացումը և գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին ձևավորվել է երկկողմ գործակցության բավականին հետաքրքիր օրակարգ:

Նախագահն առանձնահատուկ տեղ է վերապահել խորհրդարանական հարաբերություններին և իր երախտագիտությունն է հայտնել Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից 2003 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առթիվ:

Իր հերթին Քրիստին Էգերզեգի-Օբրիստը հավելեց, որ «ցեղասպանության ճանաչումը դարձավ յուրատեսակ մեկնակետ` սկիզբ առնելով պատմությունից, միտվեց  դեպի ապագան»։

Նա նշեց նաև, որ    երկու ժողովուրդները  նմանատիպ մշակույթի կրողներ են, երկրները գրեթե նույն բնապատկերն ունեն, հարուստ չեն բնական ռեսուրսներով, չունեն ելք դեպի ծով, սակայն ունեն համոզմունքներ, հմտություններ և գիտելիքներ:

Էգերզեգի-Օբրիստը նշեց նաև Շվեյցարիայի կողմից հայ ժողովրդի նկատմամբ տածած համերաշխության զգացումը:

Նախագահ Սարգսյանը ողջունեց տարածաշրջանի և Հայաստանի զգայուն խնդիրների նկատմամբ Շվեյցարիայի հավասարակշռված մոտեցումը: «Մեր նպատակն է փոխզիջումների հիման վրա հասնել խնդրի խաղաղ կարգավորման` հաշվի առնելով պատմական իրողությունները և, իհարկե, առաջին հերթին մարդկանց ապագան», - ասաց նա՝ մեկնաբանելով Ղարաբաղյան հակամարտության հարցը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ նախագահը մեկ անգամ ևս կրկնեց, որ հայկական կողմը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, որից հետո արդեն, որպես հարևաններ, քննարկել բազմաթիվ խնդիրներ:

Հանդիպմանը խոսվել է նաև տարբեր ոլորտներում իրականացվող հայ-շվեյցարական ծրագրերի մասին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: