482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Վիլյամ Սարոյանի ստեղծագործության մոտիվներով «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» օպերայի պրեմիերան կկայանա Երևանում հոկտեմբերի 8-ին
16:26
08 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» կամերային օպերայի պրեմիերան՝ ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի համանուն ստեղծագործության մոտիվներով, կկայանա հոկտեմբերի 8-ին Երևանի պետական երաժշտական կամերային թատրոնում, «Նովոստի-Արմենիայի» թղթակցին տված հարցազրույցում հայտնեց օպերայի երաժշտության հեղինակ Էդուարդ Սադոյանը։

«Օպերայի պրեմիերան տեղի կունենա HighFest միջազգային թատերական փառատոնի շրջանակներում։ Այս տարի նշվում է Սարոյանի հոբելյանը, և մենք որոշեցինք մեր կողմից հարգանքի տուրք մատուցել մեծ գրողի հիշատակին»,- ասաց կոմպոզիտորը։

HighFest-ի շրջանակներում Երևանում անցկացվում է «Սարոյան-100» հատուկ ծրագիրը, որին մասնակցում են թատրոններ Հայաստանից, Կանադայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Չեխիայից և Ռուսաստանից։

«Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» կամերային օպերան հայ հանդիսատեսի դատին կներկայացվի Դավիթ Հակոբյանի բեմադրությամբ, բալետմեյստերն է Լիլի Միրզոյանը։ Գլխավոր դերերում են Ասատուր Բալջյանը, Վարսենիկ Ավագյանը և Գրետա Բաշչյանը։

Հայտնի հայ գրող Վիլյամ Սարոյանի 100-ամյակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2008-2009 թթ.-ի հոբելյանների պատվավոր ցանկում։ Ամերիկահայ արձակագիր և թատերագիր Վիլյամ Սարոյանը (1908-1981) ծնվել է Ֆրեզնոյում՝ հայ արտագաղթյալների ընտանիքում։

Նա սկսեց հռչակ վայլել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» իր առաջին ժողովածուից հետո, որը հրատարկվել էր Story ամսագրում։ Սարոյանի առաջին պիեսը՝ «Իմ սիրտը լեռներում է» լույս է տեսել 1939 թ.-ին։

HighFest վեցերորդ միջազգային թատերական փառատոնը, որին կմասնակցեն 30 երկրների (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Էստոնիա, Ղազախստան և այլն) դերասաններ ու պարողներ, կանցկացվի Երևանում և Գյումրի քաղաքում հոկտեմբերի 4-12-ը։ Հանդիսատեսին կցուցադրվի 100 ներկայացում, որոնք կցուցադրվեն 17 թատերաբեմերում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: