478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը հաջողության հույս ունի Բելգիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հետ ֆուտբոլային հանդիպումներում
14:54
08 Հոկտեմբերի 2008

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանը որոշակի հույսեր է կապում հայ ֆուտբոլիստների խաղի հետ 2010 թ. աշխարհի առաջնության շրջանակներում Բելգիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականների հետ ընտրական փուլի հանդիպումների ժամանակ։

Բելգիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հետ արտագնա հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 11-ին և 15-ին։

«Իհարկե, սպասումները միշտ մեծ են, սակայն նրանք ոչ միշտ են իրականանում։ Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր հավաքականը հասնի հաջողության», - ասաց Հայրապետյանը չորեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Խոսելով Թուրքիայի և Իսպանիայի հետ հայկական թիմի անցած երկու խաղերի մասին՝ ՀՖՖ-ի նախագահն ավելացրեց, որ այս երկու հանդիպումներում վատ խաղ ցուցադրեցին, մասնավորապես, լեգիոներները։

«Միգուցե մեղքի իր բաժինն ունի նաև մարզիչը, սակայն ես կարծում եմ, որ մեղքի մեծ մասը կրում են ֆուտբոլիստները», - ասաց Հայրապետյանը։

Հայաստանը ընտրական փուլի հանդիպումներում 2։0 հաշվով զիջել է Թուրքիային և 4։0 հաշվով՝ Իսպանիային։

Միաժամանակ Հայրապետյանը նաև մեկնաբանեց հայկական ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի՝ վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ իրականում Հայաստանը իր խմբում կարող է 4-5 տեղերին հավակնել։

Հայաստանի հավաքականը Թուրքիայի, Իսպանիայի, Բելգիայի, Բոսնիա և Հերցեգովինայի ու Էստոնիայի թիմերի հետ միասին ներառված է 2010 թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու հինգերորդ խմբի մեջ։

«Մարզիչն իրավունք չուներ նման կանխատեսում անել առանց ֆեդերացիայի ղեկավարության հետ քննարկումների, քանի որ նրա առջև բոլորովին այլ խնդիր էր դրված», - եզրափակեց նա։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: