486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարող է Բելգիայի և Ռուսաստանի միջև առևտրային կապեր հաստատելու կամուրջ դառնալ
14:37
08 Հոկտեմբերի 2008

Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Բելգիայի և Ռուսաստանի միջև առևտրային կապերի հաստատման համար, չորեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց Բելգիա-Հայաստան առևտրային պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը։

Նրա խոսքերով, բելգիական ընկերությունների համար արտահանման խնդիրը կայանում է ռուսական շուկա ապրանքների դուրս հանման համար սերտիֆիկացման անհրաժեշտության մեջ։

«Ռուսական շուկա դուրս գալու համար որակի սերտիֆիկատները շատ թանկ արժեն, մինչդեռ Հայաստանի միջով ապրանքը կարող է ավելի հեշտ դուրս գալ դեպի ռուսական շուկա», - ասաց Սաֆարյանը։

Այս կապակցությամբ նրա խոսքերով, Բելգիան դիտարկում է ապրանքների որակի սերտիֆիկացման բնագավառում հայ-բելգիական համատեղ ձեռնարկությունների բացման հարցը, ինչպես նաև Հայաստանում ինքնուրույն բիզնեսի հաստատման հնարավորությունը։

Որպես հնարավոր արտահանվող ապրանքներ նա նշեց շոկոլադը, ինչպես նաև լուսավորման, օդորակման և օդափոխման համակարգերը։

«Մենք ունենք բարձր տեխնոլոգիաներ և որակյալ արտադրանք։ Հայաստանը ևս շատ լավ է աշխատում տեխնոլոգիաների բնագավառում և կարծում եմ, որ այս բնագավառում համագործակցությունը թույլ կտա շուկայում առաջ տանել մեր արտադրանքը», - ասաց Սաֆարյանը։

Խոսելով տրանսպորտային բաղկացուցիչի խնդրի մասին՝ բելգիական կողմի ներկայացուցիչը նշեց, որ այսօրվա դրությամբ բելգիական ընկերություններից մեկը՝ ARBE Partners-ը, մասնագիտանում է Փոթի նավահանգստի միջոցով դեպի Հայաստան կոնտեյներային բեռափոխադրումների մեջ, ինչը խոսում է տրանսպորտային բաղկացուցիչի կարգավորման մասին։

Միաժամանակ նա դժվարացավ նշել Բելգիայի կողմից ռուսական շուկայի ընդգրկման հնարավոր ծավալները։

«Կովկասն այժմ շատ մոտ է եվրոպական շուկային և աստիճանաբար ակտիվանում է էլ ավելի մերձեցման գործընթացը, ինչին մեծ մասամբ նպաստում է հայկական համայնքը՝ հաստատելով ուղիղ կապեր», - ասաց Սաֆարյանը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: