484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Փոստի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում կանցկացվի Երևանում
12:35
08 Հոկտեմբերի 2008

Հոկտեմբերի 9-ին նշվող Փոստի համաշխարհային օրը կնշանավորվի ՀՀ ազգային փոստային օպերատոր Հայփոստ ընկերության կողմից կազմակերպված մի շարք միջոցառումներով:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 9-ի առավոտյան Հայփոստի կենտրոնական մասնաշենքում տեղի կունենա Հայփոստի տոնական ցերեկույթը, որի ընթացքում տարբեր անվանակարգերով առաջատար համարվող աշխատակիցները կարժանանան պատվոգրերի և դրամական պարգևների:

«Ամեն տարի հոկտեմբերի 9-ին, փոստային աշխարհը տոնում է  Փոստի համաշխարհային օրը` հիմք ընդունելով  Համաշխարհային Փոստային Միության(ՀՓՄ) հիմնադրումը 1874թ.:  ՀՓՄ-ի 191 անդամ երկրներից մեկն էլ Հայաստանն է, հետևաբար նաև՝ «հոբելյարի» անմիջական գործընկերը», - նշում է Հայփոստ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հանս Բոոնը (Hans Boon).:

Նույն օրը մայրաքաղաքի Ազատության պողոտայում կբացվի  նոր փոստային բաժանմունք՝ վերազինված բոլոր անհրաժեշտ նորագույն տեխնոլոգիաներով: Բացման արարողությանը կմասնակցի ՀՀ նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանը։

Ժամը 15:00 Նկարիչների միության շենքում տեղի կունենա ֆիլատելիստական բացառիկ ցուցահանդեսի բացման արարողությունը, որի ժամանակ կցուցադրվի Հայաստանի 3-րդ հանրապետության գոյության 17 տարիների ընթացքում թողարկված և շրջանառության մեջ դրված նամականիշերի հարուստ ժառանգությունը։ Ցուցահանդեսի բացման արարողությանը կմասնակցի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։

Ցուցադրության մեջ տեղ են գտել նաև հայ ֆիլատելիստների այնպիսի հավաքածուներ, ինչպիսիք են «Հաղթահարված գագաթներ», «Մարդու իրավունքները», «Համաշխարհային կերպարվեստի թանգարաններ (Բուդապեշտ)» և «Աստծո որդի, աշխարհի փրկիչ և տեր» խորագրերը կրող հավաքածուները, որոնք տարբեր միջազգային ցուցահանդեսներում արժանացել են բազմաթիվ մեդալների: Ծրագրվում է նաև նոր նամականիշի` փոստային շրջանառության մուտքը խորհրդանշող մարման արարողություն:

Անկախ Հայաստանի առաջին նամականիշը (պատկերը` Արարատ լեռը` կամարված ծիածանակերպ եռագույնով) թողարկվել է 1992թ. մայիսի 28-ին։

Այդ օրվանից մինչ օրս Հայաստանում շրջանառության մեջ է դրվել 392 նամականիշ, 46 նամականիշով բացիկ  և 2 նամականիշով գեղարվեստական ծրար:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։