487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում մեկնարկում է ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող զորավարժությունների երկրորդ փուլը
11:04
08 Հոկտեմբերի 2008

Երևանում չորեքշաբթի մեկնարկում է ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող «Համատեղ նիզակակիր» (Cooperative Lancer) զորավարժությունների երկրորդ փուլը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին զորավարժությունների տեղեկատվական կենտրոնից։

Տեղեկատվության համաձայն՝ զորավարժությունների երկրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։

Զորավարժությունների առաջին փուլը՝ «Համատեղ աղեղը» (Cooperative Longbow-2008), ավարտվել է հոկտեմբերի 6-ին։

Բազմազգ բրիգադի հրամանատար, գնդապետ Վալտեր Բեհլերը (Շվեցարիա) նշել է զորավարժությունների առաջին փուլի կազմակերպման համար հայկական կողմի իրականացրած նախապատրաստական լավ աշխատանքը։ «Հայաստանն ամեն ինչ շատ լավ էր կազմակերպել, շատ լավ նախապատրաստական աշխատանք էր անցկացրել, մենք ոչ մի խնդիր չունեինք», - ասաց Բեհլերը լրագրողներին։

ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի և համագործակցության Ստամբուլյան նախաձեռնության շրջանակներում անցկացվող «Համատեղ աղեղ/համատեղ նիզակակիր 2008» զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում։

 Զորավարժությունների նպատակը Հյուսիս-Ատլանտյան դաշինքի մասնակից-երկրների, ինչպես նաև դաշնակից երկրների միջև համագործակցությունը կատարելագործելն է, ինչպես նաև ՄԱԿ-ի մանդատի շրջանակներում ճգնաժամերի ժամանակ արձագանքելը։

ՆԱՏՕ-ի «Համատեղ աղեղ/համատեղ նիզակակիր 2008» զորավարժությունները, որոնք կանցկացվեն Հայաստանում մինչև հոկտեմբերի 20-ը, բաղկացած են երկու մասից՝ բազմազգ բրիգադի շտաբը ղեկավարող հրամանատարական կետի և բազմազգ գումարտակի դաշտային զորավարժություններից:

Զորավարժություններին մասնակցելու համար Հայաստանում են գտնվում 16 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում ՆԱՏՕ-ի անդամներ, ԱՄՆ, Հունգարիա, Կանադա, Լիտվա, Լեհաստան, Հունաստան, ինչպես նաև գործընկեր-երկրներ. Մակեդոնիա, Չեխիա, Ավստրիա, Ալբանիա, ԱԷՄ, Շվեյցարիա, Մոլդովա, Ուկրաինա, Ղազախստան, Բոսնիա և Հերցեգովինա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: