486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի համար կարևոր է Չեխիայի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը. ԱԺ խոսնակ
19:44
07 Հոկտեմբերի 2008

ՀՀ ԱԺ խոսնակը Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով  առևտրատնտեսական, գիտամշակութային կապերի զարգացման մեծ հնարավորություններին՝ կարևորել է Չեխիայի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատվիրակությանը, որը գլխավորում էր Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Կասալը, ընդունեց հոկտեմբերի 7-ին: Հանդիպմանը ներկա էր ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը:

Ողջունելով հյուրերին` Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարևորեց Չեխիայի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը` անդրադառնալով  առևտրատնտեսական, գիտամշակութային կապերի զարգացման մեծ հնարավորություններին:

Իրավապայմանագրային դաշտի համալրման առումով Աժ նախագահն առանձնացրեց «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին» պայմանագիրը և «Եվրոպական ինտեգրման բնագավառում ՀՀ և ՉՀ արտգործնախարարությունների միջև համագործակցության մասին» հուշագիրը:

Նշվեց, որ «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին», «Միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին»,
«Գյուղատնտեսության նախարարությունների միջև համագործակցության մասին» համաձայնագրերի լրամշակված տարբերակները ներկայացվել են չեխական կողմի քննարկմանը:  Խոսնակը վստահություն հայտնեց, որ պատվիրակության այցը կնպաստի հարաբերությունների հետագա զարգացմանը խորհրդարանների միջև:

Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Կասալը լիովին համամիտ լինելով Աժ նախագահի հետ` նշեց, որ Չեխիայի Հանրապետությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման կողմնակից է` Հայաստանը համարելով ժողովրդավարական երկիր: Նկատի ունենալով, որ Չեխիան 2009 թ. վեց ամսով ստանձնում է Եվրամիության ղեկավարությունը, պարոն Կասալը հավաստեց, որ  հնարավորը կարվի նաև ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման նպատակով:

Միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման նպատակով պարոն Կասալը Չեխիայի խորհրդարանի նախագահի հրավերը փոխանցեց ԱԺ նախագահին` պաշտոնական այցով Պրահայում լինելու համար:

Ընդունելով հրավերը` Աժ նախագահը հավաստեց, որ բոլոր պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն և հնարավորը կանի արդյունավետ համագործակցության կայացման համար:

Կասալի խնդրանքով Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց իր տեսակետները Հարավային Կովկասում, մասնավորապես վրաց-օսական հակամարտության հետևանքով, ստեղծված իրավիճակի մասին. նշվեց, որ Հայաստանը մշտապես կողմ է հակամարտությունների խաղաղ կարգավորմանը և լինելով դարավոր հարևան Վրաստանի հետ ու ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ` որդեգրել է ճիշտ դիրքորոշում:

ԱԺ նախագահը հիշեցրեց, որ գտնվելով շրջափակման մեջ` Հայաստանը միայն Վրաստանի տարածքով մեծ աշխարհի հետ երկաթուղային հաղորդակցություն  ունի: Նկատի առնելով, որ ԵՄ արևելյան հարևանության քաղաքականության նախաձեռնողներից մեկն էլ Չեխիան է, ԱԺ նախագահը չեխ գործընկերների ուշադրությունը հրավիրեց Հայաստանի տնտեսական խնդիրների  վրա:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ և ԼՂՀ հիմնահարցի լուծմանը. Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ Հայաստանը միշտ էլ կողմ է եղել խաղաղ բանակցությունների միջոցով հարցի լուծմանը և դեմ է ռազմական միջամտությանը`  համարելով  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը բանակցությունների միջոցով ընդհանուր հայտարարի գալու ճիշտ ճանապարհ: 

ԱԺ նախագահը կարևորեց ազգերի ինքնորոշման սկզբունքը, որը հնարավորություն կտա հաշվի առնել ԼՂՀ ժողովրդի կամքն ու ազատ ապրելու ցանկությունը, որ միջազգային իրավունքի հիմնարար նորմերից է:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև փոխադարձ կարևորության այլ հարցեր:  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: