485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան են ժամանում Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները
19:16
07 Հոկտեմբերի 2008

Հոկտեմբերի 8-ին Հայաստան են ժամանում Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները` Քրիստին Էգերզեգի-Օբրիստի գլխավորությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հոկտեմբերի 8-ին նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Ազգային ժողովում պատվիրակությանը կընդունի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նախատեսված է նաև հանդիպում ԱԺ Հայաստան-Շվեյցարիա բարեկամության խմբի անդամների հետ` խմբի ղեկավար Արա Բաբլոյանի գլխավորությամբ: Պատվիրակության անդամները կայցելեն նաև Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտ:

Հոկտեմբերի 9-ին  Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամներին կընդունեն ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոյանը:

Պատվիրակության անդամները կլինեն նաև հայ-շվեյցարական մասնագիտացված դպրոցում: Նույն օրը պատվիրակության անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցեն հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները կլինեն Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչությունում: Նույն օրը նախատեսված է հանդիպում  ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ: 

Պատվիրակության անդամները հանդիպում կունենան նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ: Ազգային ժողովում կկազմակերպվի բարեկամության խմբերի համատեղ մամլո ասուլիսը: Նույն օրը  Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները կլինեն «Արաբկիր» և «ARBES» բժշկական կենտրոններում:

Հոկտեմբերի 11-ին պատվիրակության անդամներին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը, այնուհետև նրանք կայցելեն Արագածոտնի մարզ, Բյուրականի աստղա‎ֆիզիկական աստղադիտարան:

Հոկտեմբերի 12-ին Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները կլինեն Շիրակի մարզում` Գյումրիի «Արևամանուկ» հոգեբանական կենտրոնում: Նույն օրը նախատեսված է հանդիպում «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» և «Խաղաղություն ու հաշտություն» ծրագրերի պատասխանատուների հետ:

Հոկտեմբերի 13-ին պատվիրակությունը կմեկնի Երևանից: -0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։