484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան կարգավորման հարցում 2-3 չլուծված խնդիր է մնացել. Լավրով
18:59
07 Հոկտեմբերի 2008

Ղարաբաղյան կարգավորման հարցում 2-3 չլուծված խնդիր է մնացել, «Ռոսիսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքերով, դեռ մինչև կովկասյան ճգնաժամը ԼՂՀ կարգավորման հարցում առաջ շարժվելու շատ լավ հնարավորություն էր հայտնվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների անմիջական հանդիպումների միջոցով։ Լավրովը նշել է, որ միջնորդների՝ այսպես կոչված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) սատարմամբ բովանդակալից փաստաթուղթ է մշակվել, որը նկարագրում է կարգավորման գրեթե բոլոր սկզբունքներն ու մեխանիզմները։   

«Չլուծված են մնացել 2-3 հարց, որոնք համաձայնեցվելու են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումների ընթացքում։ Եվ այդպիսի հանդիպումները, ինչպես մենք հասկանում ենք, կկայանան Ադրբեջանում առաջիկա նախագահական ընտրություններից անմիջապես հետո։ Առաջին հերթին խոսքը Լաչինի միջանցքի մասին է։ Եվ մեր զգացողությունը, որպես երեք միջնորդներից մեկը, այնպիսին է, որ լուծում լիովին հնարավոր է»,- նշել է Լավրովը։  

Նրա խոսքերով, այն իհարկե լուծելու են Հայաստանն ու Ադրբեջանը ուղիղ բանակցությունների շրջանակներում, բայց միջնորդները՝ ռուսները, ամերիկացիները և ֆրանսիացիները, որոնք հրաշալի հասկանում են բոլոր նրբություններն ու այս գործընթացի ողջ զգայնությունը, լուծման ելք տեսնում են։

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքերով, Հայաստանն ըստ էության շրջափակման մեջ է ղարաբաղյան հակամարտության պատճառով։ «Հայաստանն արտաքին աշխարհի հետ շփվելու հսկայական խնդիրներ ունի։ Այդ իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորելը հայ ժողովրդի արմատական շահերից է»,- նշեց ռուս նախարարը։

Նրա խոսքերով, աշխարհագրական և քաղաքական ելքերն իրականում քիչ են։ «Հենց որ ղարաբաղյան կարգավորումը փաստ դառնա, Թուրքիան պատրաստ կլինի օգնել Հայաստանին արտաքին աշխարհի հետ նորմալ կապեր հաստատել՝ բնականաբար Երևանի և Անկարայի միջև պաշտոնական, դիվանագիտական հարաբերություններ ստեղծելուց հետո»,- ասաց Լավրովը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։