483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս դերասան Կիրիլ Պլետնյովը Երևանում հանդես կգա «Ես գնդացրորդ եմ» մոնոներկայացմամբ
18:24
07 Հոկտեմբերի 2008

Ալեքսեյ Կազանցևի և Միխայիլ Ռոշչինի Դրամատուրգիայի և ռեժիսուրայի ռուսական կենտրոնը HighFest վեցերորդ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում երևանյան հանդիսատեսին կներկայացնի «Ես գնդացրորդ եմ» մոնոներկայացումը՝ թատրոնի և կինոյի հայտնի դերասան Կիրիլ Պլետնյովի մասնակցությամբ։

«Այս մենախոսությունը երկար ժամանակ Կազանցևի սեղանին էր, նա պարզապես չգիտեր, թե ում առաջարկեր այդ դերը։ Եվ ահա ես ստացա այդ առաջարկը»,- երեքշաբթի հայտնեց Պլետնյովը Երևանում կայացած մամուլի ասուլիսին։

«Ես գնդացրորդ եմ» մոնոներկայացումը երևանյան բեմում կցուցադրվի հոկտեմբերի 7-ին և 8-ին Պետական կամերային թատրոնում։ Դերասանը հայտնեց լրագրողներին, որ սա նրա առաջին փորձն է մոնոներկայացման ժանրում։ «Ինձ շատ է դուր գալիս այս պիեսը, նրա շնորհիվ ինձ հաջողվում է մոտ մեկ ժամվա ընթացքում դահլիճը լարվածության մեջ պահել, բայց դա ինքնանպատակ չէ»,- ասաց նա։

Պլետնյովը տեղեկացրեց, որ ներկայացումը «երկու կապիտանների» պատմություն է պատմում։ Առաջին հերոսը 20-30 տարեկան երիտասարդ է, ով անցյալում ավազակ է եղել։ «Սա իմ ժամանակակցի պատմությունն է, այդ տարիքում դու լի ես ուժով և բավական եսասեր ես»,- ասաց նա։

Դերասանն ավելացրեց նաև, որ ներկայացման մեջ խոսվում է այդ երիտասարդի կյանքի մեկ օրվա մասին։ «Օրերից մի օր երիտասարդը գնում է հարաբերություններ պարզելու, այդ օրը զոհվում են նրա ընկերները, բայց ճակատագրի բերումով նա կենդանի է մնում»,- ասաց դերասանը։

Կյանքի և մահու պատմությունը առկա է նաև երկրորդ պատմության մեջ։ «Երկրորդ պատմությունը պատմում է այս երիտասարդի պապի մասին, ով կռվել է Հայրենական Մեծ պատերազմում։ Հերոսի պապը, ինչպես և ինքը, նույնպես կենդանի է մնում՝ անցնելով պատերազմի միջով»,- հավելեց դերասանը։

Հանդիպման ընթացքում Պլետնյովը լրագրողներին ներկայացրեց նաև ապագայի իր ծրագրերը։ Այսպես, հոկտեմբերի 25-ից դերասանը կանցնի Պուշկինի «Մրրիկի» սպա Բուրմինի դերի փորձերին։ Պլետնյովն ավելացրեց նաև, որ մտադիր չէ կանգ առնել միայն դերասանի գործունեության վրա և ուզում է ընդունվել կինոռեժիսուրայի բաժին։

«Ես արդեն ունեմ մեկ ավարտած սցենար և կինոֆիլմերի ևս մի քանի մտահղացում»,- ասաց նա։ Խոսելով ապագա ֆիլմերի թեմատիկ նախասիրությունների մասին՝ Պլետնյովն ավելացրեց, որ իրենց հետաքրքրում է երկու սերունդների բախման թեման։

«Ես գնդացրորդ եմ» մոնոներկայացման դերի համար Պլետնյովն արժանացել է «Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթի 2006-2007թթ. սեզոնի գլխավոր մրցանակին «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում («Սկսնակներ» կատեգորիա)։ Համանուն պիեսի հեղինակն է «Նոր դրամայի» հեղինակների շարքը համալրած երիտասարդ դրամատուրգը Յուրի Կլավդիևը։  
    
HighFest վեցերորդ միջազգային թատերական փառատոնը, որին կմասնակցեն 30 երկրների (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Էստոնիա, Ղազախստան և այլն) դերասաններ ու պարողներ, կանցկացվի Երևանում և Գյումրի քաղաքում հոկտեմբերի 4-12-ը։ Հանդիսատեսին կցուցադրվի 100 ներկայացում, որոնք կցուցադրվեն 17 թատերաբեմերում։

Փառատոնի անցկացման համար ՀՀ մշակույթի նախարարությունը 35 մլն դրամ է հատկացրել (շուրջ 115 հազար ԱՄՆ դոլար)։

Առաջին HighFest միջազգային թատերական փառատոնն անցկացվել է 2003 թ.-ին և մեծ հաջողություն է ունեցել, ինչի շնորհիվ Հայաստանն ինտեգրվել է ASSITEJ(Մանկական և պատանեկան թատրոնների միջազգային ընկերակցություն) և IETM (Համաեվրոպական թատերական ցանց) միջազգային թատերական ցանցերում։  

2006 թ.-ից HighFest-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: