487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի լավագույն ուսուցչին, դաստիարակին և տնօրենին մեքենայի բանալիներ են շնորհվել
17:56
07 Հոկտեմբերի 2008

Հայաստանի լավագույն մանկավարժների պարգևատրման ամենամյա արարողությունը՝ նվիրված ուսուցչի օրվան, երեքշաբթի կայացավ Ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյանի փոքր համերգասրահում։

Միջոցառման ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ավտոմեքենայի բանալիներ շնորհեց Հայաստանի լավագույն ուսուցչին՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Անուշ Մեհրաբյանին, լավագույն դաստիարակ Արփիկ Հովակիմյանին (Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի թիվ 7 մանկապարտեզ) և դպրոցի լավագույն տնօրեն Արմեն Մարգարյանին (Վայոց Ձորի Մալիշկա գյուղի թիվ 1 դպրոցի տնօրեն)։   

Իր ողջույնի խոսքում վարչապետը բարձր գնահատեց դաստիարակի դերը ժամանակակից հասարակությունում՝ նշելով, որ ուսուցչի տոնը «բացառիկ հնարավորություն է մեր կյանքում ուսուցչի դերի կարևորությունն ընդգծելու համար»։  

«Ուսուցիչները մեր երկրի ապագան են կերտում՝ դաստիարակելով արժանավոր քաղաքացիների, և նրանց կատարած աշխատանքը պարզապես անգնահատելի է։ Ուսուցիչների խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են»,- ասաց նա։    

ՀՀ կառավարության ղեկավարը նշեց, որ երկրի նախագահը ժողովրդին ու խորհրդարանին ուղղած իր վերջին ուղերձում ևս մեկ անգամ նշեց կրթական համակարգի կարևորությունը Հայաստանի համար, «և հենց այդ գաղափարն է կառավարության գործունեության հիմքում»։  

«Մենք պետք է նորմալ պայմաններ ստեղծենք սովորողների և ուսուցիչների համար։ Ուսուցիչների սոցիալական խնդիրները ևս չեն անտեսվի։ Մենք աշխատավարձերի բարձրացում կապահովենք, չէ՞ որ ուսուցչի մասնագիտությունը երկրում ամենակարևորներից մեկն է։ Իսկ այսօրվա պարգևները միայն փոքր մասն է այն ամենի, որ մենք ուզում ենք անել ուսուցիչների համար»,- ասաց վարչապետը։

Հայաստանի լավագույն ուսուցիչ Արմեն Մարգարանը նշեց, որ նման միջոցառումներն առաջին հերթին նշանակում են, որ կառավարությունը բավական մեծ ուշադրություն է հատկացնում դպրոցներին և դրանց ամենօրյա խնդիրներին։ «Դպրոցի կարևորությունը հսկայական է, և ուսուցիչ կարող է լինել միայն այն մարդը, ով համամարդկային արժեքներ ունի»,- Մարգարյանն ասաց «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։

«Մանկավարժ լինելը և բարդ է, և հաճելի։ Մի կողմից դա երեխաների անմեղ աշխարհ ներթափանցելու հնարավորություն է։ Բայց դա նաև մեծ պարտասխանատվություն է, քանի որ քեզանից շատ բան է կախված. մենք ապագա սերնդին ենք դաստիարակում»,- լրագրողներին ասաց «Լավագույն դաստիարակ» կոչմանն արժանացած Արփիկ Հովակիմյանը։    

«Մարզերում դաստիարակների աշխատավարձը ցածր է, և դա հայտնի է բոլորին։ բայց ինձ համար իսկական պարգևը իրենք երեխաներն են։ Իմ պարգևատրությունը ես նրանց աչքերում եմ տեսնում, և ծնողների խոսքերն ինձ համար ևս շատ մեծ նշանակություն ունեն»,- ավելացրեց նա։

Հայաստանի նախագահի հրամանագրի համաձայն, 8 մանկավարժներ Մովսես Խորենացու մեդալներ ստացան, ևս 8-ին վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում շնորհվեց։ Բացի այդ, վարչապետը հուշամեդալ շնորհեց երեք ուսուցչի, իսկ վեց ուսուցիչ արժանացան վարչապետի շնորհակալագրերի։

Գիտության և կրթության նախարարության ոսկե հուշամեդալներ շնորհվեցին երեք ուսուցչի, ևս չորսը նախարարության պատվոգրերի արժանացան։ Արարողության ժամանակ նաև խրախուսական պարգևներ էին նախատեսված մի խումբ ուսուցիչների ու դաստիարակների համար։

Պարգևատրմանը ներկա էին փոխվարչապետը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Գիտության և կրթության նախարար Սպարտակ Սեյրանյանը և այլ բարձրաստիճան անձինք։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։