486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանությունը մարտի 1-2 դեպքերի վերաբերյալ տեսանյութեր չունի. հանձնաժողովի ղեկավար
17:44
07 Հոկտեմբերի 2008

ՀՀ ոստիկանության գործողությունները վկայում են այն մասին, որ ոստիկանությունը չունի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ տեսանյութեր, հայտնեց մարտյան դեպքերի հետաքննության ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը։

«Հարցը նրանում չէ, որ ոստիկանությունը մարտյան դեպքերի վերաբերյալ բազմաթիվ տեսանյութեր ունի, իսկ հանձնաժողովին տրամադրում է դրանց չնչին մասը։ Դժբախտաբար, ես հակված եմ մտածելու, որ ոստիկանությունը ընդհանրապես նյութեր չունի»,- երեքշաբթի հայտնեց հանձնաժողովի նախագահը։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ, ձերբակալվել է ավելի քան 100 մարդ։

Նիկոյանը նշեց, որ կնախընտրեր, որ ոստիկանությունն իրականում ունենար բավականաչափ նյութեր, որոնք իրավապահ մարմինները չտրամադրեին հանձնաժողովին, քան դրանց ներկայիս փաստացի բացակայությունը։

Հանձնաժողովի նախագահը որպես օրինակ նշեց ոստիկանության մերժումը զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանների գործողությունների մասին կադրեր տրամադրելու վերաբերյալ։ Ինչպես պարզաբանեց Նիկոյանը, ոստիկաններին զուգահեռ տեղի ունեցածը նկարահանում էին նաև հայկական մի շարք հեռուստաալիքների այլ օպերատորներ։

«Եթե ոստիկանական ծառայություններին զուգահեռ դեպքերը նկարահանում էին այլ օպերատորներ, և տեսանյութերի միջև չկան հակասություններ, ապա ինչու՞ իրավապահ մարմինները չեն տրամադրում հանձնաժողովին իրենց տեսանյութերը։ Նրանք պարզապես չունեն այդ նյութերը»,- կարծիք արտահայտեց հանձնաժողովի նախագահը։

Միաժամանակ Նիկոյանը տեղեկացրեց, որ ոստիկանական մարմինները չեն վարադարձրել մի շարք հեռուսաալիքներից ու ռադիոկայաններից առգրավված հեռուստա և ռադիոնյութերը։

Նիկոյանը նշեց նաև, որ ՀՀ ոստիկանությունը հանձնաժողովին հաշվետվություն է ներկայացրել ցույցերի, հանրահավաքների և երթերի ժամանակ իրենց գործողությունների վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ ոստիկանները բարձրախոսով հայտնում էին այդ միջոցառումների մասնակիցներին ու կազմակերպիչներին նրանց գործողությունների անօրինականության մասին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: