480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում մեկնարկեց Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը
17:06
07 Հոկտեմբերի 2008

Ամերիկահայ հռչակավոր գրող Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված «Վիլյամ Սարոյան. համաշխարհային գրականությունը և ազգային ինքնությունը» խորագրով միջազգային գիտաժողովը   մեկնարկեց երեքշաբթի Հայաստանի Ամերիկյան համալսարանում։

«Այս տարի մենք նշում ենք երեք հոբելյան՝ Վիլյամ Սարոյանի, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի և Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի 100-ամյակը։ Այդ առումով ընթացիկ տարին մեզ համար բացառիկ է, քանի որ ցույց տվեց մշակույթի, գիտության և կրոնի գործիչների երրորդության գոյությունը»,- միջոցառման բացմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նա նշեց, որ Սարոյանի հոբելյանի առթիվ ընթացիկ տարում կազմակերպված միջոցառումները նպատակ ունեին ընդգծել նրա գրական գործունեության դերը ոչ միայն համաշխարհային գրականության մեջ, այլև՝ հայ ժողովրդի կյանքում։

Սարգսյանի խոսքերով, թեև հայ երիտասարդության մեծամասնությունը ծանոթ չէ Սարոյանի ստեղծագործություններին, բայց բոլորը գիտեն, որ նա համաշխարհային ճանաչում է վայելում։

Ըստ նրա, պետք է գրավել հայ երիտասարդության ուշադրությունը գրականության հանդեպ։ «Սերը դեպի ընթերցանությունը արժեք պետք է լինի մեր հասարակության համար, առավել ևս, որ մենք այնպիսի հեղինակներ ունենք, որոնց ստեղծագործությունները մեր երիտասարդության մոտ մեծ հետաքրքրություն կարող են առաջացնել»,- նշեց նա։

Վարչապետի խասքերով, «չկարդալ Սարոյան,  նշանակում է մնալ աշխարհի, քաղաքական, քաղաքակրթական և մշակութային գործընթացներից դուրս»։

Իր հերթին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ հայի կրքոտ ու ռոմանտիկ կերպարը ամբողջ աշխարհին հասու դարձավ շնորհիվ Սարոյանի ստեղծագործությունների։

«Սարոյանի ստեղծագործությունները, անկասկած, համամարդկային արժեք են, բայց մեզ համար, ամենից առաջ, ազգային արժեք»,- ասաց Պողոսյանը։

Ըստ նրա, Սարոյանին ոգեշնչում էր աշխարհն ավելի լավը դարձնելու պահանջը և հավատն առ այն, որ դա հնարավոր է, իսկ իր ստեղծագործություններով և քաղաքացիական դիրքորոշումով գրողն ապացուցեց աշխարհին, որ բարությունը, ազնվությունն ու մարդասրիրությունը ամենևին թուլության ցուցանիշ չեն, այլ հատկություններ, որ բնորոշ են միայն ուժեղներին։

Գիտաժողովին, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 10-ը, մասնակցում են շուրջ 47 սարոյանագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից։

Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի Գրողների միությունը, Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանը, Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Մշակութային կապերի և համագործակցության հայկական միությունը (ԱՕԿՍ)։

Հոբելյանական միջոցառումներն անցկացվում են 2008թ. սկզբից ոչ միայն Հայաստանում, այլև գրողի հայրենիքում՝ Ֆրեզնոյում։

Ամերիկահայ արձակագիր և թատերագիր Վիլյամ Սարոյանը (1908-1981) ծնվել է Ֆրեզնոյում հայ գաղթականների ընտանիքում։ Նա սկսեց հռչակ վայլել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» իր առաջին ժողովածուից հետո, որը հրատարկվել էր Story ամսագրում։ Սարոյանի առաջին պիեսը՝ «Իմ սիրտը լեռներում է» լույս է տեսել 1939 թ.-ին։

Վիլյամ Սարոյանի 100-ամյակն ընդգրկվել է  ՅՈւՆԵՍԿՕ-ի 2008-2009թթ հոբելյանների պատվավոր ցուցակում։ «Սարոյանական տարին» արդեն մեկնարկել է ինչպես Հայաստանում, այնպես էլ գրողի ծննդավայր Ֆրեզնոյում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։