480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական արտադրանքը հնարավոր է՝ կմասնակցի 2009թ. ապրիլին Սոչիում կայանալիք սննդամթերքի ցուցահանդեսին
14:52
07 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերին. /Նովոստի-Արմենիա/. Սննդամթերքի հայ արտադրողները, հնարավոր է, կմասնակցեն 2009թ. ապրիլին Սոչիում կայանալիք սննդամթերքի ցուցահանդեսին, հայտնեց LOGOS Expo Center-ի գործադիր տնօրեն Արա Ստեփանյանը։

«Ներկայումս բանակցություններ են տարվում Սոչիի ցուցահանդեսի ներկայացուցիչների հետ, որպեսզի հայկական սննդամթերքն ու ըմպելիքը ներկայացված լինեն մեկ տաղավարում»,- երեքշաբթի ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Բացի այդ, Ստեփանյանի խոսքերով, LOGOS Expo Center-ը մինչև 2008թ. ավարտը նախատեսում է ավանդական երկու ցուցահանդես անցկացնել Հայաստանում։

«Հոկտեմբերի 22-24-ը Երևանում տեղի կունենա «Կրթություն և կարիերա EXPO 2008» ցուցահանդեսը, իսկ դեկտեմբերին կկազմակեպվի «EXPO Beauty 2008» ցուցահանդեսը, որն ամեն տարի մեծ հետաքրքրություն է առաջացնում այցելուների մոտ»,- ասաց նա։

Ստեփանյանը նշեց նաև, որ LOGOS Expo Center-ի ուշադրության կենտրոնում է մշտապես օտարերկրյա շուկանեար հայկական արտադրանքի առաջխաղացումը։

«Հայրենական արտադրողները որոշ խնդիրների են հանդիպում միջազգային շուկաներում իրենց գործունեությունն ընդլայնելիս»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ խնդիրը արտասահմանյան ցուցահանդեսների մասնակցության համար պահանջվող մեծ ծախսերն են։

Այս առիթով գործադիր տնօրենն ընդգծեց տեղական արտադրողների՝ այլ երկրներում իրենց արտադրանքի ներկայացման անհրաժեշտության գիտակցումը։

«Նրանք պետք է համոզված լինեն, որ եթե իրենց արտադրանքը որակյալ է, այն միշտ կգտնի իրացման շուկաներ և կդիմանա մրցակցությանը»,- ընդգծեց Ստեփանյանը։

ARMENIA EXPO Center-ը Հայաստանում գործում է 1999-ից։ Նրա կազմակերպած ցուցահանդեսներին այս տարիների ընթացքում մասնակցել է Հայաստանի և արտերկրի 1000 կազմակերպություն, իսկ այցելուների թիվը հասել է 60 հազարի։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։