+

+

+
+1
Եղանակը Երևանում
Հայ
ֆրանսիական Օrange ընկերությունը դարձավ Հայաստանի երրորդ բջջային օպերատորը
13:12
07 Հոկտեմբերի 2008

Ֆրանսիական ORANGE ընկերությունը դարձավ Հայաստանի երրորդ բջջային օպերատորը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց տրանսպորտի և կապի նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը։  

«Հայաստանում շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման երրորդ օպերատորին գործունեության լիցենզիա և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով հայտարարված մրցույթի հաղթող ճանաչվեց  ֆրանսիական  Orange  ընկերությունը։ Նման որոշում հոկտեմբերի 7-ին կայացրեց մրցութային հանձնաժողովը»,- ասաց Տոնոյանը: 

Նախօրեին բացված մրցութային առաջարկությունների փաթեթների արդյունքներով Orange (France Telecom օպերատորի գլխավոր ապրանքանիշ) ընկերությունը GSM լիցենզիայի ստացման համար ամենախոշոր առաջարկն է ներկայացրել՝ 51,5 մլն եվրոյի չափով։ Մրցույթին մասնակցած մյուս երկու ընկերությունները արտոնագրի համար զգալիորեն քիչ գումար էին առաջարկել, մասնավորապես, Շվեդական Tele-2 ընկերությունն առաջարկել էր 45 մլն 600 հազար եվրո, իսկ Digicell CEO Blackrock Communications անգլոիռլանդական կոնսորցիումը` 31 մլն  660 հազար։

«Ըստ հաստատված կանոնների, Orange ընկերությունը պետք է այսօրվանից, այսինքն մրցույթում հաղթողի հայտը հրապարակելուց հետո, 10 օրվա ընթացքում գրանցի տեղական ընկերություն և մի շարք այլ ընթացակարգեր անցնելուց հետո, մինչև 2008 թ.-ի դեկտեմբերի 15-ը ստանա վերջնական լիցենզիա՝+ 374 (0)55 և + 374 (0)95 կոդերով համարներ տրամադրելու հնարավորությամբ», - ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի քարտուղարը։

Ինչպես նախօրեին նշել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, ընկերությունը կկարողանա հայկական շուկայում ծառայություններ մատուցել վերջնական լիցենզիան ստանալուց հետո կես տարվա ընթացքում։

Բջջային երրորդ օպերատորին GSM լիցենզիա տրամադրելու մրցույթը Հայաստանը հայտարարել է հուլիսի 18-ին։ Մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 17 ընկերություն, սակայն նախնական որակավորման փուլ էր անցել դրանցից միայն երեքը՝ France Telecom օպերատորի գլխավոր ապրանքանիշ Orange ընկերությունը, ինչպես նաև Digicell CEO Blackrock Communications անգլոիռլանդական կոնսորցիումը և Շվեդական Tele-2 ընկերությունը։

Ներկայումս հայկական շուկայում  գործում են բջջայինն կապի երկու ընկերություններ՝ «ԱրմենՏելը», որը 100 տոկոսով պատկանում է ռուսական «ՎիմպելԿոմ»-ին և VivaCell-MTS-ը, որի բաժնետոմսերը պատկանում են MTS ռուսական ընկերությանը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։