477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
«Հանդուրժողականության խթանումը ժամանակակից հասարակություններում» թեմայով կլոր սեղանը մեկնարկեց Երևանում
13:02
07 Հոկտեմբերի 2008

«Մարդու իրավունքների պաշտպանություն, խթանում և կրթություն» ծրագրի շրջանակներում Հանդուրժողականության կենտրոնին և Հանդուրժողականության ցանցերին նվիրված «Աջակցություն հանդուրժողականությանը ժամանակակից հասարակություններում» խորագրով կլոր սեղանը մեկնարկեց երեքշաբթի Երևանում։ Միջոցառումը նախաձեռնլ է ՄԱԿ-ի ՄԱԶԾ (UNDP) Հայաստանի գրասենյակը։

Կլոր սեղանը վարում են Մոսկվայի Հանդուրժողականության ինստիտուտի փորձագետները, տնօրեն Եկատերինա Գենիևան և ծրագրի ղեկավար Սվետլանա Ստուլովան։

Հայաստանում UNDP-ի ներկայացուցչի տեղակալ Դիրք Բոբերգը (Dirk Boberg) հույս հայտնեց, որ միջոցառման անցկացումը թույլ կտա բարձրացնել հասարակությունում հանդուրժողականության բարձրացմանն ուղղված գիտելիքների մակարդակը։

«Հանդուրժողականությունը խաղաղ համագոյության և կայունության բանալին է ու օգնում է սոցիալական ինտեգրմանը, այն հասարակության տարբեր խմբերի և շերտերի միջև երկխոսության հաստատման շարժիչ ուժն է», - նշեց Բոբերգը։

Նրա խոսքերով, ՄԱԿ-ը պաշտպանում է մարդու իրավունքները ողջ աշխարհում, ինչը հասարակության համաշխարհային ժողովրդավարական զարգացման նախապայմանն է։

«UNDP-ին տեղական և միջազգային գործընկերների հետ միասին կարևոր դեր է խաղում ողջ աշխարհում բոլոր մակարդակներում հանդուրժողականության և մարդու իրավունքների առաջխաղացման գործում։ Այսօրվա կլոր սեղանը այս ուղղությամբ արվող կարևոր քայլ է։ Մենք հանդուրժողականության ամուր ցանց ենք զարգացնելու, որը առաջ է տանելու մարդու իրավունքները Հայաստանում», - նշեց նա։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում ոչ ամբողջովին են գիտակցում հանդուրժողականության կարևորությունը։

«Առանց դրա առաջ գնալ չի ստացվի։ Չեմ ուզում վատատես լինել, սակայն, միաժամանակ, մեզ անհրաժեշտ է իրատես լինել, որպեսզի մեր առջև ծառացած խնդիրներն ու ձեռնարկվող քայլերը իրար համարժեք լինեն», - նշեց նա։

«Հանդուրժողականությունը շատ լուրջ խնդիր է, առանց դրա մեզ մոտ ոչինչ չի ստացվի ոչ մարդու իրավունքների բնագավառում, ոչ էլ որևէ այլ բնագավառում՝ սկսած ընտանեկան հարաբերություններից և ավարտած հասարակական փոխհարաբերությունների այլ բնագավառներով», - ավելացրեց Մարդու իրավունքների պաշտպանը։

Նա Մարդու իրավունքների պաշտպանության իստիտուտի պատրաստակամությունը հայտնեց՝ համագործակցել Հայաստանում հանդուրժողականության ցանցի հետ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: