486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Երեք օրվա ընթացքում հայտնի կդառնա Հայաստանի երրորդ բջջային օպերատորը
18:42
06 Հոկտեմբերի 2008

Տեղեկատվությունն ավելացված է երրորդ պարբերությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի երրորդ բջջային օպերատորի մրցույթի հաղթողը հայտնի կդառնա երեք օրվա ընթացքում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Մրցութային հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար, նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանը։

Մրցութային հանձնաժողովը մի քանի րոպե առաջ բացեց երեք հավակնող ընկերությունների՝  Orange ընկերության (France Telecom օպերատորի գլխավոր ապրանքանիշ), CEO Blackrock Communication կոնսորցիումի (Բրիտանիա և Իռլանդիա) և M$A Tele2 AB (Շվեդիա) ընկերության առաջարկների մրցութային փաթեթները։

Ինչպես հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, Orange ընկերությունը ներկայացրեց GSM-արտոնագիր ատանալու ամենամեծ առաջարկը՝ 51,5 մլն եվրոյի չափով։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանն իր հերթին նշեց, որ հաղթողը կորոշվի ըստ արտոնագիր ստանալու համար արված գնային առաջարկության առավելագույն արժեքի, իսկ դա արել էր Orange-ը։

Նրա խոսքերով, այս ընկերությունը նախնական արտոնագիր կստանա 10 օրվա համար, և այդ ընթացքում այն պետք է գրանցվի Հայաստանում՝ ավարտելով ձևակերպման գործընթացը մինչև դեկտեմբերի 15-ը, որից հետո պետք է սկսի ենթակառուցվածք ձևավորել։

Բջջային երրորդ օպերատորին GSM լիցենզիա տրամադրելու մրցույթը Հայաստանը հայտարարել է հուլիսի 18-ին։ Մրցույթին մասնակցելու ցանկություն էին հայտնել France Telecom (Ֆրանսիա), CEO Blackrock Communications (Իռլանդիա), V-Tel (Հորդանան), GEO (Անգլիա), M$A Tele2 AB (Շվեդիա), Knightsbridge International (Եգիպտոս), Aetos Capital GmbH (Գերմանիա), Kalba Internatiomal (Եգիպտոս), AAA Capital GmbH (Գերմանիա), Auroratel (Ռուսաստանի Դաշնություն), PJ Engineering (Ֆինլանդիա), Eventis Telecom (Ռուսաստան), EEC group (Եգիպտոս), mmC Group (Իսպանիա), Samsson group (Գերմանիա) ընկերությունները, ինչպես նաև SALEM AGENCIES AND SERVICEC CO (SAS) և JGAG ընկերությունները, որոնք չեն հայտնել, թե որ երկրներն են ներկայացնում։ Նախաորակաորման փուլ էին անցել միայն  Orange և M$A Tele2 Abю ընկերությունները։

Մրցույթի հաղթողին արտոնագիր կտրամադրվի 15 տարի ժամկետով։ Մրցութային փաթեթի համաձայն, Հայաստանի բջջային շուկա երրորդ օպերատորի մուտքն ընկերության համար կարժենա նվազագույնը 200 մլն եվրո։

Ներկայում հայկական շուկայում  գործում են բջջայինն կապի երկու ընկերություններ՝ «ԱրմենՏելը», որը 100 տոկոսով պատկանում է ռուսական «ՎիմպելԿոմ»-ին և VivaCell-MTS-ը, որի բաժնետոմսերը պատկանում են MTS ռուսական ընկերությանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: