483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+8
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրիի վեցերորդ միջազգային բիենալեի հաղթողների աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի երեք քաղաքներում
13:51
06 Հոկտեմբերի 2008

Գյումրիի վեցերորդ միջազգային բիենալեի հաղթողների աշխատանքները կներկայացվեն Հայաստանի երեք քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում` «Սպիացող վերքեր» ընդհանուր խորագիրը կրող ցուցահանդեսներում, տեղեկացրեց բիենալեի կազմակերպիչ, Գյումրիի ժամանակակից արվեստի կենտրոնի նախագահ Ազատ Սարգսյանը։

«Բիենալեի աշխատանքներն ավարտվել են հոկտեմբերի 1-ին։ Հաղթողների ստեղծագործությունների առաջին ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 7-ին Գյումրիում, այնուհետև նոյեմբերի 7-ին և դեկտեմբերի 7-ին, համապատասխանաբար, Վանաձորում և Սպիտակում», - ասաց Սարգսյանը երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նրա խոսքերով, ցուցահանդեսում կներառվեն Գյումրիի բիենալեի՝ Հայաստանը, Ֆրանսիան, Պորտուգալիան, Ավստրիան և Ճապոնիան ներկայացնող ինը հաղթողների լուսանկարչական աշխատանքները, քանդակները, ինչպես նաև կտավները։

Սարգսյանը նաև ավելացրեց, որ բացի հաղթողների աշխատանքներից, ծրագրվում է ցուցադրության մեջ ներգրավել նաև բիենալեի այլ մասնակիցների ստեղծագործությունները, որոնք հետագայում որպես նվեր կհանձնվեն Սպիտակի թանգարանին։

Խոսելով ավարտված վեցերորդ բիենալեի աշխատանքների մասին՝ Սարգսյանն ավելացրեց, որ դրան մասնակցելու նպատակով Գյումրի է այցելել 75 արվեստագետ 30 երկրներից։

«Հայկական կողմը ներկայացնում էր 50 մարդ, ինչն արդեն խոսում է մեր երկրում ժամանակակից արվեստի զարգացման մասին», - ավելացրեց նա։

Սարգսյանը նաև ավելացրեց, որ այս տարի բիենալեն անցկացվել է «Պատմական վերափոխումներ և զուգահեռ պատմություններ» խորագրի ներքո, որպես հիմնական հայեցակարգ ընտրվել է պատմական կոնտեքստը։

Նրա խոսքերով, այս տարի Գյումրիի բիենալեի պատմության մեջ առաջին անգամ այդ միջոցառմանն աջակցել է ՀՀ մշակույթի նախարարությունը, որը կազմակերպչական նպատակների համար հատկացրել է 10,86 մլն դրամ (շուրջ 35,8 հազ. ԱՄՆ դոլար)։

«Մեր նախաձեռնության հետագա զարգացման համար անհրաժեշտ է պետական մակարդակի աջակցություն, այդ ժամանակ արդեն մենք կկարողանանք խոսել ոչ թե անհատների, այլ ժամանակակից հայկական արվեստի մասին», - ավելացրեց նա։

Բիենալեի ժյուրիի անդամ, Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարանի գլխավոր համակարգող, դոկտոր Իրիս Մյուլեր Վեստերմանը կարևորեց Հայաստանում նման միջոցառումների անցկացումը։

«Սա ֆանտաստիկ նախագիծ է ոչ միայն հայկական մշակույթի, այլև հայկական արվեստի համար ընդհանրապես։ Ժամանակակից արվեստը հայելու նման արտացոլում է մեր իրականությունը։ Բիենալեն հայ արվեստագետների համար լավ հնարավորություն է ծանոթանալու ժամանակակից միտումներին, իսկ հյուրերի համար դա ծանոթություն է հայկական արվեստին և մշակույթին», - ասաց նա։

Վեցերորդ բիենալեն անցկացվել է Գյումրիում սեպտեմբերի 7-ից մինչև հոկտեմբերի 1-ը։ Բիենալեի ընդհանուր բյուջեն կազմել է մոտ 550 հազ. եվրո՝ ներառյալ օտարերկրյա մասնակիցների Հայաստան այցի և բնակության ֆինանսավորումը, ինչպես նաև նրանց աշխատանքների տեղափոխումը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։