485.68
+0.29
517.01
+0.56
8.17
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում զորավարժությունների առաջին փուլը Հայաստանում ավարտվում է
13:20
06 Հոկտեմբերի 2008

Հայաստանում երկուշաբթի ավարտվում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում «Cooperative Longbow-2008» զորավարժությունների առաջին փուլը։ Փակման արարողությունը տեղի կունենա տեղական ժամանակով ժամը 16։00-ին։

Բազմազգ բրիգադի հրամանատար, գնդապետ Վալտեր Բեհլերը (Շվեցարիա) նշեց զորավարժությունների առաջին փուլի կազմակերպման համար հայկական կողմի իրականացրած նախապատրաստական լավ աշխատանքը։ «Հայաստանն ամեն ինչ շատ լավ էր կազմակերպել, շատ լավ նախապատրաստական աշխատանք էր անցկացրել, մենք ոչ մի խնդիր չունեինք», - ասաց Բեհլերը լրագրողներին։

«Երեկ մեր գործողությունների վերանայումից հետո ՆԱՏՕ-ի Հայդելբերգի ցամաքային բաղադրիչի հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջոն Գարդները շատ բարձր գնահատեց մեր աշխատանքը», - ավելացրեց նա։

Գնդապետ Բեհլերի խոսքերով, զորավարժությունների լեգենդի համաձայն՝ գործողությունները տեղի են ունենում երևակայական կղզու վրա, որտեղ ծագել են էթնիկական խնդիրներ, և բազմազգ ուժերի առաքելությունն է այդ տարածքում անվտանգության ապահովումը։

«Cooperative Lancer-2008» զորավարժությունների հաջորդ փուլը մեկնարկելու է Հայաստանում հոկտեմբերի 8-ին։

«Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր» զովարարժությունների բացումը  «Համագործակցություն հանուն խաղաղության» և «Ստամբուլյան նախաձեռնություն» ծրագրերի շրջանակներում տեղի է ունեցել Երևանում սեպտեմբերի 29-ին։

Զորավարժությունների նպատակը Հյուսիս-Ատլանտյան դաշինքի մասնակից-երկրների, ինչպես նաև դաշնակից երկրների միջև համագործակցությունը կատարելագործելն է, ինչպես նաև ՄԱԿ-ի մանդատի շրջանակներում ճգնաժամերի ժամանակ արձագանքելն է։

ՆԱՏՕ-ի «Համատեղ աղեղ/համատեղ նիզակակիր 2008» զորավարժությունները, որոնք կանցկացվեն Հայաստանում մինչև հոկտեմբերի 20-ը, բաղկացած են երկու մասից. բազմազգ բրիգադի շտաբը ղեկավարող հրամանատարական կետի և բազմազգ գումարտակի դաշտային զորավարժություններից:

Զորավարժություններին մասնակցելու համար Հայաստանում են գտնվում 16 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում ՆԱՏՕ-ի անդամներ, ԱՄՆ, Հունգարիա, Կանադա, Լիտվա, Լեհաստան, Հունաստան, ինչպես նաև գործընկեր-երկրներ. Մակեդոնիա, Չեխիա, Ավստրիա, Ալբանիա, ԱԷՄ, Շվեյցարիա, Մոլդովա, Ուկրաինա, Ղազախստան, Բոսնիա և Հերցոգովինա։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։
00:45
20 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի քաղաքական վերնախավը պետք է հասկանա, որ Թուրքիան ահաբեկչության ապաստարան է. թուրքագետ
Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը առիթ է Ռուսաստանի քաղաքական վերնախավի համար մտածելու այն մասին, որ Թուրքիան ահաբեկչության ապաստարան է, կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։