482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
Քաղաքական ընդդիմության կայացման խնդիրը շատ արդիական է Հայաստանի համար. պատգամավոր
17:30
03 Հոկտեմբերի 2008

Քաղաքական ընդդիմության կայացման խնդիրը շատ արդիական է Հայաստանի համար և դեռ երկար այդպիսին կմնա, կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից ԱԺ պատգամավոր, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Քաղաքական ընդդիմության կայացման միտումները իրենք իրենց, ինքնավար կերպով չեն կարող ընթանալ, դրանք պետք է դիտարկվեն քաղաքական համակարգի զարգացման համատեքստում, բայց ընդհանուր իրավիճակն այնպիսին է, որ իշխանությունների դերն այս հարցում մեծ է»,- ասաց նա ուրբաթ «Քաղաքական ընդդիմության կայացման միտումները. զարգացման հնարավորություններն ու խոչընդոտները» թեմայով քննարկումների ժամանակ՝ կազմակերպված Ազգային մամուլի ակումբում։    

Խորհրդարանականը նշեց, որ «Հայաստանում հասարակությունն ավելի շատ է նպատակաուղղված իրավական պետության կայացմանը, քան իշխանությունը»։ «Այդ իսկ պատճառով դրական եմ համարում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդդիմադիր գործիչների մասնակցությունը»,- ասաց Ալավերդյանը։   

«Որքան էլ տխուր լինեն ընտրությունների արդյունքները՝ անցկացված կեղտոտ տեխնոլոգիաների գործածմամբ, ընդդիմությունը, միևնույնն է, պետք է մասնակցի այդ գործընթացին»,- ասաց Ալավերդյանը։ 

Նրա կարծիքով, ընդդիմությունը պետք է ավելի կազմակերպված դառնա և ներկուսակցական ժողովրդավարության ու քաղաքական կուլտուրայի ավելի լուրջ վերլուծություն անցկացնի։ «Դեռ շատ բան կա անելու գաղափարների ու թիմերի ձևավորման մակարդակում»,- ասաց խորհրդարանականը։  

Ընդ որում նա նշեց, որ խնդիրը բոլորովին էլ ընդդիմության միավորվելը չէ, քանի որ ընդդիմությունը կարող է ներկայանալ տարբեր ուժերի տեսքով, բայց անհրաժեշտ պահին միավորվել ու հանդես գալ հասարակության պահանջներն իրականցնելու համար։   

Այս առնչությամբ Ալավերդյանը նշեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը, որը խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր ուժն է յոթ պատգամավորով, դեռ շատ գործ ունի անելու ներկուսակցական զարգացման առումով։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։