486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանին չի անհանգստացնում Հայաստանի փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. Լավրով
16:28
03 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանի փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանին չի անհանգստացնում, ուրբաթ Երևանում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։  

«Մեզ դա չի մտահոգում։ Մենք ևս պահպանում ենք ՆԱՏՕ-ի երկրների հետ մեր փոխհարաբերությունների ձևաչափերը։ Մենք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդ ունենք, որը շարունակում է գոյություն ունենալ` չնայած առայժմ Դաշինքի որոշ անդամներ կուզենային հետաձգել կարևոր հարցերի քննարկումը, բայց դա իրենց ընտրությունն է։ Մենք Հայաստանի հետ մեկտեղ նաև Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի անդամներ ենք»,- ասաց Լավրովը իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ավարտին։            

«Վստահ եմ, որ եթե ՆԱՏՕ-ն իսկապես տրամսֆորմացվի այն ուղղությանը, որը նա դնում է վերափոխման հիմքում, այսինքն՝ դառնա այն կազմակերպությունը, որը գործընկերների հետ մեկտեղ պայքարելու է նոր սպառնալիքների ու մարտահրավերների դեմ, ապա վտանգավոր ոչինչ ես չեմ տեսնում»,- նշեց ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ 

Նրա խոսքերով, վտանգը ՆԱՏՕ-ն արհեստական, ոչնչով չարդարացված և իրական վտանգների հետ ոչ մի կապ չունեցող պատճառներով, մեխանիկորեն դեպի Արևելք առաջխաղացումն է՝ «տարածքներ յուրացնելու մտածելակերպով»։  

«Այստեղ մեր հայ բարեկամների հետ մենք տարաձայնություններ չունենք, թե որ ՆԱՏՕ-ի հետ ենք ուզում գործակցել և ինչպես»,- նշեց Լավրովը։
 
Ինչ վերաբերում է Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման պայմանավորվածություններին, ապա, Լավրովի խոսքերով, ռուսական կողմը դա միայն կարող է ողջունել։

«Հուսով եմ, որ այդ պայմանավորվածությունների արդյունքում կովկասյան ճգնաժամի ընթացքում տեղի ունեցած դրվագները չեն կրկնվի, երբ Վրաստանի տարածքում արհեստական խոչընդոտներ էին ստեղծվել դեպի Հայաստան ապրանքի փոխադրման համար։ Այնպես որ այդ պայմանավորվածությունները, կարծում եմ, կնպաստեն մեր դաշնակցի տնտեսական զարգացմանը»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: