483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահի ուղերձը ժողովրդին և խորհրդարանին շատ կարևոր է համակարգային փոփոխությունների տեսանկյունից. ԼՂՀ նախկին արտգործնախարար
13:26
03 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ նախագահի ուղերձը ժողովրդին և խորհրդարանին ներառում էր համակարգային փոփոխությունների կարևոր տարրեր, կարծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

Նախօրեին, հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ հանդես եկավ ուղերձով ժողովրդին և հանրապետության Ազգային ժողովին, որում անդրադարձավ երկրի համար կարևոր մի շարք հարցերի։

«Երկրի ղեկավարի ելույթը ներառում էր համակարգային փոփոխությունների տարրեր, և դա նշանակում է, որ այսօր իշխանությունները ոչ միայն հասկանում են դրանց անհրաժեշտությունն ու կարևորությունը, այլև խոստանում են հետևողական լինել դրանց իրականացման գործում»,- ուրբաթ լրագրողներին ասաց Մելիքյանը։

Դրան զուգընթաց Մելիքյանը գտնում է, որ նախագահը պետք է հանդես գա նման զեկույցով իր կողմից նշված բարեփոխումների իրականացումից հետո և պարզաբանումներ տա արդեն կատարած աշխատանքի հիման վրա։

Նրա խոսքերով, քանի որ այսօր պետությունը չի վայելում ժողովրդի վստահությունը, որ նրան հենվելու հնարավորություն ունենա, նրան անհրաժեշտ է ձեռնարկել առաջին քայլերը տարբեր ոլորտներում, մասնավորապես կրթության և տրանսպորտի ոլորտում իրավիճակը լավացնելու ուղղությամբ։

«Միայն այդ քայլերն իրագործելուց հետո պետությունը իրավունք կունենա դիմել ժողովրդին՝ իշխանությունների կողմից ձևավորած հստակ նպատակների շուրջ միավորվելու կոչով»,- ասաց Մելիքյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։