483.86
+0.11
572.89
+4.24
8.29
+0.08
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իրավական համակարգի բարեփոխման գերխնդիրը օրենքի տիրապետության սկզբունքի ամրապնդումն է. նախագահ
12:57
03 Հոկտեմբերի 2008

Զարգացման ներկա փուլում Հայաստանի գերխնդիրն է օրենքի տիրապետության սկզբունքի ամրապնդումը, իշխանությունների իրական բաժանումն ու դրանց հավասարակշռումը, մարդու արժանիքների երաշխիքները, նրանց իրավունքների հավասարությունը, գտնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես վստահ եմ, որ այս ամենին մենք չենք կարող հասնել առանց երկրում հանդուրժողականության, խաղաղության, բազմակարծության, անկաշառ և արդար արդրադատության իրական մթնոլորտի ստեղծման»,- ասաց նախագահը՝ բացելով ուրբաթ Երևանում «Սահմանադրական հիմնարար արժեքներ և հասարակական պրակտիկա» գիտաժողովը։

Ինչպես նշեց երկրի ղեկավարը, այս նպատակներն իրականացնելու համար հատուկ նշանակություն ունի 2005թ. Սահմանադրության հանրաքվեն, որն անդրադարձավ հասարակական կյանքի բոլոր ոլորտներին, մասնավորապես, տնտեսական գործունեության ազատությանը, մրցակցության ազատության ապահովմանը, սեփականության իրավունքի երաշխիքին, ստեղծագործական գործունեության արդյունավետությանը, բնակչության սոցիալական ապահովությանը, տեղական ինքնակառավարման զարգացմանը։

«Այս ոլորտների հաջողություններն առայժմ համակարգված բնույթ չեն կրում, բայց ես վստահ եմ, որ առաջիկայում ակնհայտ կդառնան բարեփոխումների դրական արդյունքները»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով գիտաժողովին՝ երկրի ղեկավարը նշեց, որ Երևանը սահմանադրական արդարադատության հարցերով միջազգային գիտաժողովների անցկացման կարևոր կենտրոն է դարձել, որտեղ ամեն տարի քննարկման առարկա են դառնում տվյալ ոլորտի արդիական  խնդիրներ։

«Սա բարի ավանդույթ է, քանի որ յուրաքանչյուր երիտասարդ ժողովրդավարություն կարիք ունի այլ երկրների փորձն ուսումնասիրելու և օգտագործելու այդ փորձից լավագույնը։ Մենք չենք խուսափում դրանից, որովհետև նման գիտաժողովներում քննարկվող թեմաները հատուկ հետաքրքրություն են ներկայացնում անցումային երկրների համար, ինչպիսին Հայաստանն է»,- նկատեց Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ երկրի իշխանությունների հիմնական նպատակն է իրական ժողովրդավարության ապահովումը, իրավական, սոցիալական պետության կայացման սկզբունքների մարմնացումը, մարդու իրավունքների և հիմնական ազատությունների երաշխավորումը որպես բարձրագույն արժեք, ինչը, նախագահի խոսքերով, պահանջում է հետևողական և համակարգված աշխատանք, Հայաստանի Սահմանադրական դատարանի և այլ երկրների համանման կառույցների, Սահմանադրական իրավունքի միջազգային ասոցիացիայի, Վենետիկյան հանձնաժողովի միջև համագործակցության ամրապնդում։

«Դեռևս 1184թ., հիմնավորելով առաջին հայկական դատաստանագրքի ստեղծման անհրաժեշտությունը՝ Մխիթար Գոշն ասում էր, որ այն անհրաժեշտ է մարդկանց մոտ սիրո պահպանման, օրինականության հաստատման, որոշումների ճիշտ ընդունման, մարդկանց վարքի կանոնների փոփոխության, կարգի հաստատման, անկաշառ դատարանի երաշխիքի համար։ Անկասկած կարելի է ասել, որ այդ նպատակներն այսօր էլ արդիական են, հատկապես, սահմանադրական ժողովրդավարություն հաստատելու համար»,- հայտարարեց նա։

Երկրի նախագահի կարծիքով, Հայաստանի Սահմանադրության ուժը կայանում է նրանում, որ այն հիմնված է յուրաքանչյուր քաղաքացու կամքի և այն մարդկանց վրա, ովքեր պատրաստ են պաշտպանել երկրի Հիմնական օրենքը, հայ պետականության զարգացման հիմքում ընկած արժեքները։

«Սահմանադրական հիմնարար արժեքներ և հասարակական պրակտիկա» գիտաժողովը, որին մասնակցում են Սահմանադրական դատարանների ներկայացուցիչներ, 24 երկրների իրավաբաններ և դատավորներ, կշարունակվի մինչև հոկտեմբերի 5-ը։ Գիտաժողովն անցկացվում է Երևանում ամեն տարի, 1995թ.-ից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:56
23 Նոյեմբերի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի Բրյուսել կատարած այցի շրջանակում հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ:
17:07
23 Նոյեմբերի 2017
Հայաստանը նշել է Ադրբեջանի`ԵՏՄ–ին անդամակցելու պայմանները
Հայաստանը կողջունի Ադրբեջանի մասնակցությունը կամ դիտորդի  կարգավիճակը ԵՏՄ–ում միայն մի դեպքում:
11:05
23 Նոյեմբերի 2017
ՀՀ իշխանական կառուցվածքում արմատական փոփոխություններ են սպասվում
Իշխանական կուլիսներում կարծես թե ներքին որոշում է կայացվել:
18:25
22 Նոյեմբերի 2017
Էրդողանը կարծում է, որ Պուտինն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը
Ռուսաստանն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հիմնախնդիրը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։