483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովը կորոշի հունվարին Հայաստանի դեմ կիրառվող հնարավոր պատժամիջոցները
19:54
02 Հոկտեմբերի 2008

ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովը հունվարին Վեհաժողովի լիագումար նիստին կորոշի, թե ինչպիսի քայլեր և հնարավոր պատժամիջոցներ կընդունվի Հայաստանի նկատմամբ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի զեկույցի հիման, որը կհրապարակվի դեկտեմբերին։

«Հանձնաժողովը ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները չեն դիտարկել համաներման, ներողամտության կամ այլ իրավական մեթոդի կիրառման հնարավորությունը մարտի 1-2 դեպքերի առնչությամբ ազատազրկված անձնանց խնդիրը լուծելու համար»,- հինգշաբթի հայտնում է Երևանում ԵԽ տեղեկատվական կենտրոնը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, արմատական ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, վիրավորվել 200-ը, և ավելի քան 100 մարդ ձերբակալվել է։

ԵԽԽՎ հանձնաժողովը կոչ է անում իշխանություններին քննարկել նման հնարավորությունը, ինչը կհանգեցնի էական առաջընթացի Վեհաժողովի պահանջների կատարման գործում՝ հաշվի անելով անկախ և հավաստի հետաքննություն ապահովելու դրական քայլերը։

Մոնիտորինգային հանձնաժողովը ողջունել է ակտիվ երկխոսությունը Հայաստանի և ԵԽ հանձնակատարի միջև և հույս հայտնել, որ մնացած կարևոր խնդիրները շուտափույթ լուծում կստանան, «որպեսզի փորձագետների խումբը սկսի և հնարավորինս շուտ ավարտի իր աշխատանքները»։

ԵԽԽՎ՝ Հայաստանի մասին վերջին 1920 բանաձևն ընդունվեց հունիսի 25-ին նախորդ 1609 բանաձևի քննարկման ընթացքում, համաձայն որի Հայաստանին կարող էին Վեհաժողովում զրկել ձայնի իրավունքից ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարտի մեկին Երևանում տեղի ունեցած անկարգությունների օբյեկտիվ հետաքննման, ընդդիմության իրավունքների ընդլայնման պահանջները չկատարելու դեպքում։ Հայաստանի կողմից նոր բանաձևի իրականացման ժամկետը երկարաձգված է մինչև ԵԽԽՎ ձմեռային նստաշրջան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: