486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը միանում է «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային
19:47
02 Հոկտեմբերի 2008

ՀՀ խորհրդարանը հինգշաբթի նիստի ժամանակ քննարկել է «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի վավերացման հարցը։

Ինչպես նիստի ժամանակ հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կոնվենցիան ստորագրվել է Գրանադում 1985 թ. հոկտեմբերի 3-ին և ուժի մեջ է մտել 1987թ. դեկտեմբերի 1-ին։

«Հայաստանի անունից 2007 թ. մայիսի 17-ին կոնվենցիան ստորագրել է ԵԽ-ում հանրապետության մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը»,- հայտնեց նախարարը՝ նշելով, որ տվյալ փաստաթուղթը Հայաստանի համար հատուկ կարևորություն ունի։

Մշակույթի նախարարի խոսքերով, կոնվենցիայի համաձայն մասնակից-երկրները պարտավորվել են միջոցներ ձեռնարկել ճարտարապետական ժառանգության պահպանման առնչությամբ, և այդ միջոցների շրջանակներում հուշարձանների, համալիր շինությունների և տեսարժան վայրերի պաշտպանություն իրականացնել։ Կոնվենցիայի կողմերից յուրաքանչյուրը պարտավորվել է համապատասխան հսկողություն իրականացնել, կասեցնել պաշտպանության տակ գտնվող անշարժ գույքի վնասումը, հնացումը կամ ոչնչացումը։     

Փաստաթղթի տեքստի համաձայն, վերոհիշյալ միջոցների համար կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է պաշտպանության տակ գտնվող հուշարձանների, համալիր շինությունների և տեսարժան վայրերի փլուզման կամ վերակառուցման առնչությամբ օրենքներ ընդունել (եթե դա դեռ արված չէ) և ներկայացնել ցանկացած պլանի իշխանության համապատասխան մարմին, ինչպես նաև դրանց հարակից տարածքների պլանները։  
 
Նման օրենքները իշխանության պետական մարմիններին նաև իրավունք են տալիս պաշտպանության տակ գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջից պահանջել անհրաժեշտ աշխատանքների իրականացում, իսկ եթե սեփականատերը դա չի անում, ինքներն անել այդ աշխատանքները և պաշտպանության տակ գտնվող անշարժ գույքի ստիպողական գնում իրականացնել։
 
Փաստաթղթի պաշտոնական տեքստի համաձայն, կոնվենցիայի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է արգելել պաշտպանության տակ գտնվող հուշարձանի  լրիվ կամ մասնակի փոխադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է հուշարձանի պահպանման համար։ Այս հանգամանքներում իշխանության լիազորված մարմինը անվտանգության անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում նման հուշարձանի ապամոնտաժման, փոխադրման և համապատասխան վայրում դրա վերականգնման ժամանակ։  

Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահպանման մասին կոնվենցիան նախատեսում է նաև պատժամիջոցներ սահմանված պահանջների խախտման դեպքում, մասնավորապես, օրինախախտին ստիպել, որ համապատասխան պահանջներին չհամապատասխանող նորակառույց շինությունը փլուզման ենթարկի կամ պաշտպանության տակ գտնվող անշարժ գույքն իր նախկին տեսքով վերականգնվի։

Վերջին տվյալներով, կոնվենցիան ստորագրել է 32 պետություն, մասնավորապես, Անդորրան, Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Դանիան, Իռլանդիան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեխիան, Շվեդիան, Շվեյցարիան։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։