486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Վազգեն Ա Կաթողիկոսի 100-ամյակին նվիրված գիրք է հրատարակվել Սուրբ Էջմիածնում
15:32
02 Հոկտեմբերի 2008

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Ապրել գալիքի տեսիլքով» գիրքը, որում ընդգրկված են հայտնի հոգևորականների, գիտնականների և մտավորականության ներկայացուցիչների հիշողությունները Վազգեն Ա 130-րդ Կաթողիկոսի մասին։ Հրատարակությունը նվիրված է Կաթողիկոսի ծննդյան 100-ամյակին։  

Գիրքը սկսվում է Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնության խոսքով, որում ասվում է, որ 130-րդ Կաթողիկոսը հաստատուն և հետևողական քայլերով նպաստել է Հայ Եկեղեցու առաքելության ամրապնդմանը։ «Նրա կաթողիկոսության շրջանին նորոգվեցին և վերաբացվեցին խոնարհված եկեղեցիներ, վերակազմավորվեցին թեմերը, նոր շունչ ստացան հոգևոր ճեմարանների գործունեությունը, «Էջմիածին» ամսագիրը, Մայր Աթոռի հրատարակությունները»,- նշել է Հայ Եկեղեցու ղեկավարը։

Նրա խոսքերով, Վազգեն Ա Կաթողիկոսի ջանքերով բարեկարգվեց Սուրբ Էջմիածինը։ «Սփյուռքի թեմեր կատարած իր հովվապետական բազմաթիվ այցելություններով շնորհազարդ Հայրապետը անգամ քաղաքական աննպաստ պայմաններում գործադրում էր ամեն ջանք, որպեսզի աշխարհասփյուռ հայությունը համախմբված լինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ և ապրի ազգային-եկեղեցական կյանքի միասնականության մեջ: Մշտապես հավատարիմ մնալով խաղաղության, արդարության, եղբայրության համամարդկային արժեքներին` Վազգեն Վեհափառն ամրապնդեց Հայ Եկեղեցու ներկայությունը միջեկեղեցական կյանքում»,- նշել է Վեհափառ Հայրապետը։

«Նա երջանկությունն ունեցավ նաև օրհնելու Հայրենիքի անկախությունն ու Արցախի ազատագրումը»,- ասել է կաթողիկոսը։

Գրքում զետեղված են Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի, Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի, Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանի, Իսահակ ծ. վրդ. Ղազարյանի, Եղիշե ավ. քհն. Սարգսյանի, Հակոբ Սիրունու, Վարդուհի Վարդերեսյանի, Սուրեն Գոլանջյանի, Վահրիճ Ճերեճյանի,  Վիլյամ Սարոյանի, Վիլիկ Զաքարյանի, Բարունակ Թովմասյանի, Անդրանիկ Ծառուկյանի, Վասիլի Գրոսմանի, Կիմ Բակշիի, Անդրեյ Բիտովի, Հրանտ Մաթևոսյանի, Կարպիս Սուրենյանի, Սիլվա Կապուտիկյանի, Հակոբ Մխիթարյանի, Ռիչարդ Հովհաննիսյանի, Երվանդ Մելքոնյանի, Զոհրապ Չաղայանի, Փայլակ Անթաբյանի և Զորի Բալայանի հուշերը:

Իբրև հավելված` գրքում զետեղված են նաև 47 լուսանկարներ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: