486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ռուսաստանի ԿԸՀ-ները քննարկում են համագործակցության զարգացման հարցեր
14:16
02 Հոկտեմբերի 2008

Երևանում համագործակցության զարգացման հարցեր քննարկեց իր հայ գործընկեր Գարեգին Ազարյանի հետ։

«Այցի ընթացքում քննարկումների թեմաներից մեկը ընտրական համակարգերի բնագավառում միջազգային համագործակցության զարգացումն է։ Մեր գործունեության շրջանակը շատ լայն է։ Ես և իմ գործընկեր Գարեգին Ազարյանը վերջերս հանդիպել ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի նոր տնօրեն Յանեզ Լենարչիչի հետ, պայմանավորվածություն ենք ձեռք բերել ընտրական համակարգերի համեմատական վերլուծության և էլեկտրոնային քվեարկության համակարգի բնագավառներում համագործակցության զարգացման մասին»,- հինգշաբթի լրագրողներին հայտնեց Չուրովը։

Այս առումով նա նշեց, որ հոկտեմբերի 12-ին Նովոմոսկովսկում կանցկացվի առաջին ինտերնետային փորձնական հարցումը։ «Հարցման արդյունքները մենք կներկայացնենք հոկտեմբերին և նոյեմբերին միջազգային սեմինարներում»,- ասաց Չուրովը։

Ըստ նրա, Ռուսաստանն ու Հայաստանը համատեղ կմասնակցեն նաև Եվրոպական պետությունների ընտրությունների կազմակերպիչների ասոցիացիայի գործունեությանը, որի հաջորդ նիստը կկայանա Երևանում 2009թ. աշնանը։

«Մենք ունենք ընդհանուր շատ խնդիրներ և աշխատանք, որոնց մասին միշտ տեղյակ ենք պահում միմյանց»,- նշեց Ռուսաստանի ԿԸՀ ղեկավարը։

Չուրովը նշեց, որ Հայաստան է ժամանել Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հրավերով։

«Մենք վաղեմի ծանոթներ ենք, այն պահից, երբ Գարեգին Երկրորդը Ալեքսի Երկրորդ Պատրիարքի հետ օծեց Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Եկատերինայի եկեղեցին։ Այդ ժամանակ ես այդ արարողության գլխավոր կազմակերպիչներից մեկն էի»,- ավելացրեց Չուրովը։

Նրա խոսքերով, կաթողիկոսի հրավերը պատահական չէր։ «Այսօր Երևանում քննարկվող թեմաներց մեկը հավատացյալների մասնակցությունն է ընտրական քարոզարշավներին։ Ռուսաստանում Պետդումայի դեկտեմբերյան ընտրություններից առաջ աննախադեպ իրադարձություն եղավ. բոլոր հիմնական դավանանքների եկեղեցիներում՝ բուդդայականից մինչև ավետարանչական, կոչ էին անում իրենց անդամներին՝ մասնակցել Պետդումայի ընտրություններին, և բոլոր դավանանքների հոգևոր սպասավորներն ինձ հետ զրույցի ընթացքում հայտարարեցին, որ ոչ մի կրոն չի արգելում իր հավատացյալներին մասնակցել ընտրություններին»,- ասաց Չուրովը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։