482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Լեհաստանի ազգային անվտանգության խորհուրդները համագործակցություն կհաստատեն
19:59
01 Հոկտեմբերի 2008

Հայաստանի և Լեհաստանի ազգային անվտանգության խորհուրդների միջև համագործակցություն կհաստատվի։ Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել չորեքշաբթի Երևանում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անջեյ Կրեմերի հանդիպման ժամանակ։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական համագործակցության խնդիրները քաղաքականության և անվտանգության ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հյուրի խնդրանքով  Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները:

Լեհաստանի փոխարտգործնախարարը ներկայացրել է Շվեդիայի հետ համատեղ կազմած և Եվրամիության հավանությանն արժանացած «Արևելյան հարևանության համագործակցության» նոր ծրագիրը, որտեղ ներգրավված վեց երկրներից մեկը Հայաստանն է: Այն ենթադրում է առավել խորացված երկխոսություն Եվրամիության հետ քաղաքականության, փորձի փոխանակման և անվտանգության ոլորտներում:

Կարևորելով ծրագիրը` Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ Հայաստանի նախագահի կարգադրությամբ վերջերս ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակներից մեկը հենց եվրոպական կառույցների հետ տարվող աշխատանքների արդյունավետ իրականացումն է և որ Հայաստանը հետևողական է լինելու բոլոր նշված ծրագրերը լիարժեք իրականացնելու գործում:

Հանդիպման ընթացքում Կրեմերը փոխանցել է Լեհաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ողջույնները և հրավերը`այցելել Լեհաստան:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: