483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
The Civilitas Foundation հիմնադրամի հիմնական նպատակը հայկական պետականությանն աջակցելը կլինի. Օսկանյան
19:51
01 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. The Civilitas Foundation հիմնադրամի հիմնական նպատակը հայկական պետականության ամրապնդմանն ու ժողովրդի բարեկեցությանն ուղղված ջանքերին աջակցելը կլինի, լրագրողներին ասաց հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ 

Նրա խոսքերով, անվանումը պատահական չէ ընտրված։ «Սա բազմիմաստ բառ է, որը նշանակում է «քաղաքացի», «քաղաքակրթություն», «քաղաքացիական հասարակություն»։ Բայց հիմնադրամի կարգախոսը քաղաքացու պատասխանատվությունը կլինի հասարակության առջև»,- նշեց Օսկանյանը։   

Նրա խոսքերով, այս նպատակին հասնելու համար հիմնադրամը կաշխատի երկու հիմնական ուղղություններով. Արտաքին կապերի խորհուրդ և «Ժողովրդավարություն և զարգացում» նախաձեռնություն։
 
«Արտաքին կապերի խորհրդի հիմնական նպատակը տարածաշրջանում կատարվող իրադարձությունների մասին հասարակությանը օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելն ու Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին անդրադառնալն է։ Դա կիրականացվի օբյեկտիվ հասարակական քննարկումների միջոցով»,- նշեց ԱԳՆ նախկին ղեկավարը։   

Նա նշեց, որ «Ժողովրդավարություն և զարգացում» նախաձեռնությունը բաղկացած է 4 հիմնական ծրագրերից։

Օսկանյանի խոսքերով, առաջին ծրագիրը նախատեսում է ուսանողական կրթաթոշակների տրամադրում։ Բացի այդ, տեղեկատվական բաղկացուցչի շրջանակներում, հիմնադրամի ծրագրերը Հայաստանի և Սփյուռքի ԶԼՄ-ների համար կպատրաստվեն գրավոր և էլեկտրոնային ձևով, ինչը կարող է նպաստել որոշակի տեղեկատվական բացի լրացմանը։  

ԱԳՆ նախկին ղեկավարը նշեց, որ երրորդը Գյուղատնտեսության զարգացման ծրագիրն է։ Նրա խոսքերով, կոնկրետ տնտեսական նախագծերը սահմանամերձ  գյուղերում ուղղակի ազդեցություն կունենան գյուղացիների ամենօրյա կյանքի վրա՝ նպաստելով նրանց կենսամակարդակի բարձրացմանը։   

Օսկանյանը նշեց, որ հիմնադրամն իրականացնելու է նաև բնապահպանական ծրագիր։--0--    

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։