484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+14
Եղանակը Երևանում
Հայ
Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Թուրքիան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմամբ. փորձագետ
16:30
01 Հոկտեմբերի 2008

Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման շահագրգռվածություն է ցուցաբերում՝ գոնե այդ ուղղությամբ կատարված փորձերի միջոցով, կարծում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, հայտնի թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Այս առնչությամբ Հայաստանի դրական վերաբերմունքը «Կովկասում կայունության ու անվտանգության պլատֆորմ» թուրքական նախաձեռնության հանդեպ կարևոր նշանակություն ունի՝ հաշվի առնելով այն, որ Վրաստանը հրաժարվել է այդ նախաձեռնությունից, իսկ խոսել միայն Ադրբեջանի հետ անիմաստ է»,- ասաց նա չորեքշաբթի լրագրողներին։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել է տարածաշրջանում աշխարհագրական սկզբունքով ստեղծել կայունության և անվտանգության պլատֆորմ, որը պետք է հենվի ԵԱՀԿ սկզբունքների վրա և նախատեսի ինչպես Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Թուրքիայի մասնակցությունը։

Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը Երևան սկիզբ դրեց հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման բանակցություններին՝ հիմք դնելով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններին։

«Գյուլի այցը կայացավ Հայաստանի նախագահի հրավերով, ինչը նշանակում է, որ Հայաստանն առաջին անգամ նախաձեռնողի դերում հանդես եկավ հայ-թուրքական հարաբերություններում։ Ակնհայտ է, որ մեր դիվանագիտությունը զգալիորեն ակտիվացել է, և մենք փորձում ենք փակուղուց ելք գտնել»,- ասաց փորձագետը։  

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ պաշտոնապես Թուրքիայի ղեկավար Աբդուլա Գյուլին Երևան էր հրավիրել՝ սեպտեմբերի 6-ին «Հրազդան» մարզադաշտում երկու երկրների ֆուտբոլի հավաքականների միջև հանդիպումը միասին դիտելու:

Սաֆրաստյանը հավելեց, որ առայժմ բարդ է խոսել բանակցությունների արդյունքների մասին, քանի որ գնահատականի համար բավականաչափ փաստեր չկան։  

«Այժմ բանակցային գործընթացը շարունակվում է և գնահատական հնարավոր կլինի տալ դրա ավարտից հետո։ Մնում է հուսալ, որ Հայաստանը կկարողանա հաջողության հասնել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործում՝ պաշտպանելով իր ազգային շահերը։ Իսկ այն, որ հարաբերությունների նորմալացումը ձեռնտու է թե Հայաստանին, թե Թուրքիային, կասկած չի հարուցում»,- ասաց նա։ --0--  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։