485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հոկտեմբերի 3-ին Երևանում կանցկացվի ՏՏ չորրորդ ամենամյա DigiTec-2008 ցուցահանդեսը
15:19
01 Հոկտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Հոկտեմբերի 3-5-ը Երևանում կանցկացվի ՏՏ չորրորդ ամենամյա DigiTec-2008 ցուցահանդեսը։

«Ցուցահանդեսի հիմնական նպատակն է ՏՏ ոլորտում նորույթները, ձեռքբերումներն ու լուծումները ներկայացնելը և դրանց ծանոթանալու համար նպաստավոր պայմաններ ստեղծելը»,- չորեքշաբթի հայտարարեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը «Նովոստի» միջազգային մամուլի ակումբում։

Նրա խոսքերով, վերջին տարիներին ցուցահանդեսն էական առաջընթաց է արձանագրել, քանի որ այնտեղ ոչ միայն տեխնիկա է ներկայացված, այլև՝ նորարարություններ, նորություններ ծրագրային մշակումների ոլորտում և նոր տեխնոլոգիական լուծումներ։

Նա տեղեկացրեց, որ ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն նաև մի շարք DigiTec ֆորումներ բիզնես-լուծումների, էլեկտրոնային կառավարման վերաբերյալ, ինչպես նաև մի շարք DigiLive սեմինարներ։

«Նախատեսվում է էլեկտրոնային կառավարման համաժողովի անցկացում, մասնավորապես, ցուցահանդեսում ներկայացված են լինելու էլեկտրոնային ծառայություններ տրամադրող 7-8 նախարարություններ, որոնք կփոխանակեն իրենց փորձը և տեխնիկական լուծումները տվյալ ոլորտում»,- ասաց Վարդանյանը։

Բացի այդ, նրա խոսքերով, Հայաստանի փոքր և միջին բիզնեսի աջակցության ազգային կենտրոնի հետ համագործակցության շնորհիվ կկայանա «DigiTec-Start Up» համաժողովը, որին կներկայացվեն նորաստեղծ ընկերություններ ՏՏ ոլորտում, ինչը թույլ կտա նրանց հայտարարել իրենց մասին շուկայում և ներդրողներ փնտրել։

Նախատեսվում է նաև  DigiLive սեմինարների անցկացում, որոնց ընթացքում 15-20 ընկերություններ կցուցադրեն տեխնոլոգիական իրենց լուծումներն ու նորույթները վերջին տարվա ընթացքում։

DigiTec-2008-ին ներկայացվելու են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում գործող 50 ընկերություններ։ Ակնկալվում է, որ այս տարի ցուցահանդեսի այցելուների թիվը կգերազանցի 12 հազարը՝ 2007-ին 8 հազարի դիմաց։

Միևնույն ժամանակ Հայաստանում  Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը նշեց, որ DigiTec-ը կառավարության, մասնավոր և միջազգային հատվածների համագործակցության լավ փորձ է։

«Սա տարածաշրջանային խոշորագույն միջոցառում է, որը լավ առիթ է ներկայացնելու հայկական ընկերությունների բարձր վարկանիշը, ինչպես նաև, թե ինչպես կարող են դրանք նպաստել երկրի տնտեսության զարգացմանը»,-ասաց Բարսեղյանը։

Ցուցահանդեսին մասնակցելու են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Cornet.am, Smart Systems, U Com, IU Networks, ADS, MCS Caucasus, National Instruments, HI End Center, Scancode, Altacode, Norq, CHS Verisel Service, Unicomp, Virage Logic, Softline, Apaga Technologies, Microsoft RA, T Helper, Synergy, Apple Centre, Paradigma Armenia, Instigate, Firm Alpha, Sourcio, Spyur, Ձեռնարկությունների հիմնադրամ-ինկուբատորը (EIF), «Մոսկովսկի տելեպորտ», Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Wireless Dataproducts, Industrial Technologies Co, Link Gard Systems, Robotics, Menq Media, Media Style, Mersoft, Tell Cell, KPMG, YSEU։

Վարչապետի հովանու ներքո Հայաստանում արդեն չորրորդ անգամ անցկացվող ցուցահանդեսի կազմակերպիչն է  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների միությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը։ Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է Հայաստանում Microsoft ընկերության ներկայացուցչությունը, իսկ հովանավորը՝ Virage Logic ընկերությունը։

Ցուցահանդեսի գլխավոր տեղեկատվական հովանավորն է MediaStyle-ը, ինչպես նաև «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը, «Առկա» տեղեկատվական գործակալությունը, «Պանորամա» տեղեկատվական պորտալը, «Շանթ», «Երկիր Մեդիա» և «Կենտրոն» հեռուստաընկերությունները, «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Ազգ», «Դելովոյ էքսպրեսս», «Իրավունք de facto», «Հայաստանի Հանրապետություն», «168 ժամ» թերթերը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։