480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի և Հայաստանի նախագահները պայմանավորվել են հեշտացնել սահմանն անցնելու ընթացակարգը
19:49
30 Սեպտեմբերի 2008

Վրաստանի և Հայաստանի նախագահներ Միխայիլ Սահակաշվիլին և Սերժ Սարգսյանը սահմանի մոտ մաքսային սահմանային ընթացակարգերը հեշտացնելու մասին որոշում են ընդունել. այս մասին երկու պետությունների ղեկավարները լրագրողներին հայտարարել են Թբիլիսիում կայացած բանակցությունների ավարտից հետո։  

«Մենք որոշում ենք ընդունել առաջիկայում հնարավորինս հեշտացնել համատեղ սահմանն անցնելու ընթացակարգը։ Վրաստանի և Հայաստանի միջև սահմանը պետք է այնպիսին լինի, ինչպես օրինակ, Շվեյցարիայի և Ֆրանսիայի կամ Գերմանիայի միջև»,- ասել է Սահակաշվիլին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքերով, առաջիկա օրերին Երևան կմեկնի Վրաստանի կառավարական պատվիրակությունը, որն իր հայ գործընկերների հետ կքննարկի այդ հարցը։

Բացի այդ, Սահակաշվիլին նաև հայտնել է, որ նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել ավտոմոբիլային նոր ճանապարհ կառուցելու մասին, որը Վրաստանի Աջարական ինքնավարությունը Գոդերձիի լեռնանցքով կկապի Հայաստանի հետ։ Դրա համար կստեղծվի համատեղ ժամանակավոր խումբ՝ կոնսորցիում, որը կզբաղվի այդ նախագծի իրականացմամբ։  

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը մեր տարածքային ամբողջականության վերաբերյալ։ Հայաստանը սատարեց հակամարտությունները խաղաղ լուծելու դիրքորոշմանը։ Հայաստանի այդ քայլը հավերժ կմնա վրաց ժողովրդի հիշողության մեջ»,- ասել է Սահակաշվիլին՝ անդրադառնալով Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձություններին։ 

Իր հերթին, Սարգսյանն ընդգծել է, որ Վրաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի։

«Վրաստանի հետ համագործակցությունը մեզ համար մեծ նշանակություն ունի, քանի որ դրանից է կախված մեր կայունությունը։ Մեր արտաքին առևտրաշրջանառության 65 տոկոսը բաժին է ընկնում Վրաստանին։ Այստեղ են ապրում մեր քույրերն ու եղբայրները»,- ասել է Հայաստանի նախագահը։

Հայկական պետության ղեկավարը ցանկություն է հայտնել խորացնել Վրաստանի հետ տնտեսական կապերը և առավելագույնս օգտագործել առկա ներուժը։

Թբիլիսի պաշտոնական այցի շրջանակներում Սարգսյանը կհանդիպի վրացական խորհրդարանի խոսնակ Դավիթ Բակրաձեի հետ։ Նախագահը կլինի Թբիլիսիի Պետական համալսարանում, որտեղ նրան պատվավոր դոկտորի շքանշան կշնորհվի։  

Սարգսյանը կլքի Վրաստանը հոկտեմբերի 1-ին։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: