486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մտադիր է խստացնել ներմուծվող թռչնամսի որակի հանդեպ պահանջները. նախարար
19:14
30 Սեպտեմբերի 2008

Հայաստանը մտադիր է խստացնել ներմուծվող թռչնամսի որակի ու անվտանգության հանդեպ պահանջները, երեքշաբթի ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը։

«Անհրաժեշտ է խստացնել ներմուծվող թռչնամսի որակի ու անվտանգության հանդեպ պահանջները։ Մենք ուզում ենք գործադրել այդ առաջարկությունը տեղական արտադրողի շահերը պաշտպանելու համար, որպեսզի թույլ տանք նրան զարգացնել հայրենական տնտեսությունն ու ներդրումներ իրականացնել»,- ասաց նախարարը՝ ելույթ ունենալով «Հայագրոֆորում-Ֆրութֆուլ Հայաստան» համատեղ եռօրյա միջազգային համաժողովի ժամանակ։

Ավելին, նրա խոսքերով, խելամիտ կլինի մաքսային տուրքերը 10-ից 15 տոկոսի հասցնել, ինչը թույլատրելի է Հայաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամակցության շրջանակներում։

Ընդ որում նախարարը նշեց, որ թռչնամսի ինքնարժեքի 60-65 տոկոսը կերի գինն է կազմում, այդ իսկ պատճառով տեղական կերի, մասնավորապես եգիպտացորենի ու սոյայի արտադրությունը լուրջ խնդիր է։

Նախարարը հայտնեց, որ 2008 թ.-ի 7 ամիսների ընթացքում թռչնամսի ներմուծումը 18,7 հազար տոննա է կազմել։  

«Մրցունակության հարցում տեղական արտադրության թռչնամիսը զգալիորեն զիջում է ներմուծվողին։ Եթե 2006 թ.-ին 1 կգ մսի մեծածախ գինը 1100 դրամ էր (շուրջ 3,63 դոլար), ապա ներկրվող ապրանքի մաքսային արժեքը չէր գերազանցում 410 դրամը (1,35 դոլար)։ 2007 թ.-ին այս ցուցանիշները համապատասխանաբար կազմեցին 1200 դրամ (3,96 դոլար) և 421 դրամ (1,39 դոլար)»,- ասաց Գրիգորյանը։

Ընդ որում, նա նշեց, որ «իհարկե, ներմուծվող մթերքի որակը մի շարք չափորոշիչներով զիջում է արտահանվող մթերքի որակին, սակայն վաճառակետերում գնային տարբերությունը շատ քիչ է»։

Հայաստանը թռչնամիս է ներմուծում մի շարք երկրներից, մասնավորապես Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Բելգիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից։ Հայաստանի՝ թռչնամսով ինքնապահովման մակարդակը 2003-2007թթ. միջինը 24 տոկոս է կազմել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։