480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մտադիր է ցորենի ինքնապահովման մակարդակը 75 տոկոսի հասցնել. նախարար
16:47
30 Սեպտեմբերի 2008

Հայաստանը մտադիր է մթերային ցորենի ինքնապահովման մակարդակը 43-ից հասցնել 75 տոկոսի, ասաց հանրապետության գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը։

«Մոտակա հինգ տարում նախատեսվում է ցորենի աճեցման միջին տարեկան ծավալն ավելացնել 9,3 տոկոսով և 2012 թ.-ին հասցնել մինչև 390 հազար տոննայի, այդ դեպքում ինքնապահովման մակարդակը 68,5 տոկոս կկազմի, իսկ եթե հաշվի առնենք Լեռնային Ղարաբաղից ներմուծվող ավելի քան 60 հազար տոննան, ապա  79 տոկոսի չափով ցուցանիշ կստանանք»,- ասաց նա երեքշաբթի՝ ելույթ ունենալով «Հայագրոֆորում-Ֆրութֆուլ Հայաստան» համատեղ եռօրյա միջազգային համաժողովի ժամանակ։

Այս առնչությամբ նախարարը նշեց, որ անհրաժեշտ է ավելացնել ցորեն ցանելու համար նախատեսված տարածքը։ Նրա խոսքերով, 2003-2007 թթ.-ին ցորենի ցանքատարածքների մակերեսը 119,1 հազար հա է կազմել, իսկ մինչև 2012 թ. նախատեսվում է այն ավելացնել 10,9 հազար հա-ով։

Նախարարը նշեց, որ 90-ականների սկզբին օրեր են եղել, երբ երկիրը հացի ընդամենը մի քանի օրվա պաշար է ունեցել։ «Այդ տարիներին կործանված տնտեսությունը, փակ ճանապարհները, Վրաստանում տիրող քաոսը, ղարաբաղյան հակամարտությունը լուրջ փորձություն ու պատմական դաս եղան մեզ համար»,- ասաց նա։

Այդ համատեքստում Գրիգորյանը նշեց, որ չնայած օգոստոս ամսին վրաց-հարավօսական հակամարտության ունեցած բոլոր բացասական հետևանքներին՝ կապված Վրաստանի միջով բեռնափոխադրման ժամանակավոր դադարեցման հետ, սննդամթերքի մատակարարման մակարդակը լրջորեն չտուժեց։   

«Հայաստանի կառավարությունը կարողացավ արագ կողմնորոշվել և օպերատիվ կերպով գների չհիմնավորված բարձրացման պրոֆիլակտիկ միջոցներ ձեռնարկել։ Բայց մենք բավականին բարդ տարածաշրջանում ենք ապրում, որտեղ մթերային անվտանգության սպառնալիքը շատ մեծ է, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է պաշարներն ավելացնել տեղական պահուստային միջոցների հաշվին»,- ասաց նա։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։