477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի օրվա տոնակատարության շրջանակներում նախատեսված է շուրջ 20 միջոցառում. քաղաքապետարան
14:41
30 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Շուրջ 20 մշակութային և մարզական միջոցառում տեղի կունենա Երևանի 2790-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակներում, հայտնեց Երևանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի վարչության պետ Կամո Մովսիսյանը։

«Երևանի օրվա ավանդական տոնակատարությունն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 10-11-ը։ Այդ երկու օրերի ընթացքում քաղաքապետարանը կազմակերպում է մի շարք հետաքրքիր միջոցառումներ»,- երեքշաբթի հայտնեց Մովսիսյանը լրագրողներին։

Նա տեղեկացրեց, որ տոնական միջոցառումների կազմակերպման ու անցկացման նախապատրաստման համար ծախսվել է 100 միլիոն դրամ (մոտ 330 հազար ԱՄՆ դոլար)։

Մովսիսյանի խոսքերով, տոնական միջոցառումները կմեկնարկեն համերգով, որը տեղի կունենա Հանրապետության Հրապարակում՝ հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ։

Վարչության պետն ավելացրեց, որ համերգին զուգահեռ տոնական միջոցառում տեղի կունենա նաև Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում։ Համերգի և ներկայացման բեմադրիչներն են Լուսինե Մարտիրոսյանը և Արա Սուքիասյանը։

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 11-ին, Երևանի ունկնդիրներին իրենց կատարումները կներկայացնեն տարբեր երաժշտական կոլեկտիվներ։

Վարչության պետը հայտնեց նաև, որ տոնական միջոցառումները կավարտվեն հոկտեմբերի 11-ին «Հրազդան» մարզադաշտում։

Էրեբունին Ուրարտու պետության հինավուրց քաղաքն է, որի փլատակները գտնվում են ժամանակակից Երևանի ծայրամասում՝ Արին-Բերդ բլուրի վրա։ Քաղաքը կառուցվել է Ուրարտուի թագավոր Արգիշտի Առաջինի կողմից՝ մ.թ.ա. 782 թ.-ին՝ որպես Արարատյան դաշտավայրում ուրարտացիների ամրանալու հենակետ։

1950թ. պեղումների արդյունքում բացվել են ամրոցի հզոր պատերը՝ դարպասներով, պալատը, երկու տաճար և տնտեսական շինություններ։ Էրեբունու տարածքը վերածվել է հնագիտական արգելոց-թանգարանի:

Երևանը Հայաստանի առաջին Հանրապետության մայրաքաղաք հռչակվեց 1918թ. մայիսի 28-ին։ Երևանի օրը նշվում է ամեն տարի՝ սկսած 1968թ-ից՝ քաղաքի 2750-ամյա հոբելյանից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: