478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+37
Եղանակը Երևանում
Հայ
Հայրենակիցների վերաբնակեցման Ռուսաստանի պետական ծրագիրը Հայաստանում հաջող է իրականացվում. ՌԴ դեսպանատուն
11:17
30 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արտերկրում բնակվող հայրենակիցների՝ Ռուսաստանում ինքնակամ վերաբնակեցմանն աջակցելու պետական ծրագիրը (Պետծրագիր) Հայաստանում բավականին հաջող է իրականացվում, հայտնեց ՀՀ-ում Ռուսաստանի  դեսպանատան երկրորդ քարտուղար Սերգեյ Տելյատնիկովը։

2006 թվականի հունիսին ՌԴ նախագահի հրամանագրով հաստատվել է Արտերկրում բնակվող հայրենակիցների՝ Ռւսաստանի Դաշնությունում ինքնակամ վերաբնակեցմանն աջակցելու պետական ծրագիրը։

«Հայաստանում ողջ գործընթացն, ընդհանուր առմամբ, հաջող է ընթանում, ընդ որում Հայաստանից մեկնում են ինչպես հայկական կամ ռուսական քաղաքացիություն ունեցող մարդիկ, այնպես էլ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք հանրապետությունում բնակվում են փախստականի կարգավիճակով»,- հայտնեց  Տելյատնիկովը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

Իր հերթին, Հայաստանում ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության (ԴՄԾ) ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Կանդևը նշեց, որ Պետծրագրի շրջանակներում Հայասատանից Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցող անձանց թիվն աստիճանաբար ավելանում է։

«Այդ մասին է վկայում ներկայումս շաբաթական երեք անգամ անցկացվող մեր սեմինարներին մարդկանց հաճախելիության աճը։ Միջին հաշվով, յուրաքանչյուր սեմինարի ներկա է 12-15 մարդ, ինչով առավելագույնս ապահովվում է մասնակիցներից յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանքի սկզբունքը»,- պարզաբանեց նա։

Կանդևն ասաց, որ Հայաստանից Ռուսաստան մեկնել ցանկացողներն ամենից հաճախ նախընտրում են տեղափոխվել Կրասնոյարսկի երկրամաս։

Այսօրվա դրությամբ ծրագրի իրականացմանը մասնակցում են Ռուսաստանի 12 շրջաններ, այդ թվում՝ կենտրոնական շրջանները։ Իրենց մասնակցության մասին առաջինը հայտարարել են Ռուսաստանի այն շրջանները, որոնք ավելի շատ ունեն մարդկանց կարիք՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ ժողովրդագրության տեսանկյունից: Դրանք են` Կրասնոյարսկի,  Պրիմորսկի, Խաբարովսկի երկրամասերը, ինչպես նաև Ամուրի, Իրկուտսկի, Տյումենի, Նովոսիբիրսկի, Տամբովի, Լիպեցկի, Կալուգայի, Տվերսկի, Կալինինգրադի շրջանները:--0--

«Մեկնողների միջին տարիքը 30-40 է, ընդ որում, Ռուսաստանում առավել պահանջված են բարձրագույն կրթությամբ մասնագետները, մասնավորապես, բժիշկները, ուսուցիչները, ինժեներները»,- հստակեցրեց Կանդևը։

Միաժամանակ նա ավելացրեց, որ որևէ էական բողոք Պետծրագրի մասնակիցներից ՌԴ սուբյեկտներում աշխատանքի և բնակության անբավարար պայմանների վերաբերյալ Հայաստանի ՄԴԾ ներկայացուցչություն չեն ստացվել։

«Սակայն պետք է նշել, որ փաստաթղթերի ձևակերպման ընթացքում որոշ հայտերին ի պատասխան մերժումներ են գալիս, հիմնականում, ռուսաստանյան տվյալ շրջան մեկնող մարդկանց որակավորման անհամապատասխանության, տվյալ շրջանի գործատուների պահանջների հետ կապված»,- ասաց նա՝ հավելելով, որ լինում են նաև դատվածության կամ դեպորտացիայի փաստը թաքցնելու դեպքեր, որոնք, սակայն, բացահայտվում են ստուգումների ժամանակ։

Հայաստանում ՌԴ ԴՄԾ ներկայացուցչության մասնագետ-փորձագետ Վիկտոր Կուզմինի խոսքերով, ներկայումս Պետծրագրի շրջանակներում ԴՄԾ ներկայացուցչություն է դիմել շուրջ 2500 մարդ, իսկ Պետական ծրագրի մասնակցի վկայական է տրվել 108 մարդու (հաշվի առնելով նրանց ընտանիքների անդամներին՝ այդ թիվը կազմում է մոտ 250 մարդ)։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։