484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+18
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանում հայրենակիցների վերաբնակեցման պետական ծրագիրը Հայաստանում հաջողությամբ է իրականացվում. ՌԴ դեսպանատուն
19:57
29 Սեպտեմբերի 2008

Արտասահմանում ապրող հայրենակիցներին Ռուսաստանում ինքնակամ վերաբնակեցմանը սատարող պետական ծրագիրը Հայաստանում բավականին բարեհաջող է ընթանում, ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան երկրորդ դեսպան Սերգեյ Տելյատնիկովը։

2006 թ.-ի հունիսին Ռուսաստանի նախագահի հրամանագրով հաստատված տվյալ պետական ծրագիրն ուղղված է հայրենակիցների ներուժը Ռուսաստանի շրջանների զարգացման պահանջներին ծառայեցնելուն։ 

«Հայաստանում ամբողջ գործընթացը լիովին բարեհաջող է ընթանում, ընդ որում Հայաստանից մեկնում են ինչպես հայկական և ռուսական քաղաքացիություն ունեցող մարդիկ, այնպես էլ հանրապետությունում փախստականի կարգավիճակով ապրող քաղաքացիություն չունեցող անձինք»,- ասաց Տելյատնիկովը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։

Իր հերթին, Հայաստանում ՌԴ Պետական միգրացիոն ծառայության ներկայացուցչության ղեկավարի տեղեկալ Ալեքսանդր Կանդևը նշեց, որ Հայաստանից Ռուսաստան մեկնել ցանկացողների հոսքը Պետական ծրագրի շրջանակներում անընդհատ աճում է։

«Այդ մասին է վկայում այսօրվա դրությամբ ներկայացուցչությունում շաբաթական երեք անգամ կազմակերպվող մեր դասընթացներն այցելողների թվի մեծացումը։ Միջին հաշվով, ամեն դասընթացին մասնակցում է 12-15 մարդ, ինչով առավելագույնս ապահովվում է մասնակիցներից յուրաքանչյուրի հետ անհատապես աշխատելու սկզբունքը»,- պարզաբանեց նա։

Կանդևն ասաց, որ Հայաստանից Ռուսաստան մեկնել ցանկացողներն ամենից շատ նախընտրում են տեղափոխվել Կրասնոյարսկի երկրամաս։

Այսօրվա դրությամբ պետական ծրագրի իրականացմանը մասնակցում է ռուսական 12 շրջան, այդ թվում Կալինինգրադի, Կալուգայի, Լիպեցկի, Տվերի, Ամուրի, Իրկուտսկի, Տյումենի, Տամբովի և Նովոսիբիրսկի մարզերը, ինչպես նաև Պրիմորիեի, Կրասնոյարսկի և Խաբարովսկի երկրամասերը։ Մոտակա մի քանի ամսում նոր շրջաններ կընդգրկվեն, որտեղ լրացուցիչ աշխատանքային ռեսուրսներ պահանջող խոշոր ներդրումային նախագծեր են նախատեսվում։

«Մեկնողների միջին տարիքը 30-40 տարեկանն է, ընդ որում Ռուսաստանում մեծ պահանջարկ ունեն բարձրագույն կրթություն ունեցող մասնագետները, մասնավորապես բժիշկներ, ուսուցիչներ, ինժեներներ»,- պարզաբանեց նա։

Ընդ որում նա հավելեց, որ Հայաստանում ՊՄԾ ներկայացուցչությունում մինչ այժմ պետական ծրագրի մասնակիցներից դեռ ոչ մի էական բողոք չի ստացվել ՌԴ սուբյեկներում ապրելու և աշխատելու անբավարար պայմանների առնչությամբ։ 

«Սակայն հարկ է նշել, որ փաստաթղթերը ձևակերպելու գործընթացում, ի պատասխան որոշ դիմումների, մերժումներ են գալիս՝ կապված ռուսական որևէ շրջան մեկնել ցանկացող մարդկանց որակավորման անհամապատասխանությանը տվյալ շրջանի գործատուների պահանջներին»,- ասաց նա՝ հավելելով, որ լինում են նաև դատվածության կամ արտաքսման փաստի բացահայտման առանձին դեպքեր, որոնք, սակայն, հայտնաբերվում են ստուգումների ընթացքում։

Հայաստանում Ռուսաստանի ՊՄԾ ներկայացուցչության մասնագետ-փորձագետ Վիկտոր Կուզմինի խոսքերով, այսօրվա դրությամբ Պետական ծրագրի շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի ՊՄԾ ներկայացուցչություն է դիմել շուրջ 2500 մարդ, իսկ պետական ծրագրի մասնակցի վկայական տրվել է 108 մարդու (հաշվի առնելով նրանց ընտանիքի անդամներին այդ թիվը շուրջ 250 մարդ է կազմում)։  

Պետական ծրագրի նպատակները հայրենակիցներին ինքնակամ Ռուսաստանում վերաբնակեցնելու գործընթացի խթանումն ու կազմակերպումն է երկրի սուբեյկտների գրավչության ավելացման հիման վրա, ինչպես նաև վերաբնակիչներին Ռուսաստանում հիմնական բնակության բերելու հաշվին երկրի շրջաններում բնակչության բնական նվազման փոխհատուցումը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: