481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց պետականության յուրաքանչյուր պետական ծառայող պետք է իր պարտքը վերադարձնի եկեղեցուն. նախագահ
18:19
29 Սեպտեմբերի 2008

«Հայոց պետականության յուրաքանչյուր պետական ծառայող պետք է իր պարտքը վերադարձնի եկեղեցուն»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյան Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ. Տ Գարեգին Երկրորդի և Մյուռոնօրհնության տոնակատարություններին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հոգևորականների հետ հանդիպմանը:

Ողջունելով հյուրերին, Հանրապետության նախագահն ասել է. «Մյուռոնը մեզ համար յուրահատուկ խորհրդանիշ ունի` այն մեր ազգային միասնության և հոգևոր հավաքականության մեջ է: Յուրաքանչյուր հայ համոզված է, որ մյուռոնը Սուրբ Էջմիածնից տարածվելով աշխարհով մեկ, նորից ետ է վերադառնում Էջմիածին` դեպի մեր հոգևոր կենտրոն, և դա մեր ժողովրդի հոգևոր ձգողականությունն է»:

Երկրի ղեկավարն արդի աշխարհում չափազանց կարևորել է հոգևորի դերը խաղաղության, բարոյական արժեքների պահպանման գործում, հուսախաբության, բարոյալքության, գայթակղությունների դեմ պայքարում, քանի որ ժամանակակից աշխարհում գայթակղությունները շատ են:

Ըստ նախագահի, «մի կողմից ծայրահեղ մոլեռանդությունը, մյուս կողմից աստվածամերժությունն այսօր աշխարհի համար շատ վտանգավոր են, և այդ վտանգներն առաջին հերթին կործանարար են լինում փոքր ժողովուրդների համար»:

Նշելով, որ հայ եկեղեցին գործող ամենահին կառույցն է, 4-րդ դարից սկսած այն անընդհատ գործել է, Սերժ Սարգսյանն ասել է. «Մենք սա ասում ենք ոչ միայն հպարտանալու համար, այլև` ընդգծելու մեր եկեղեցու դերը: Հարյուրամյակներ շարունակ չունենալով պետականություն, եկեղեցին առաջնորդել է մեր ժողովրդին մինչև 21-րդ դար: Հայոց պետականության յուրաքանչյուր պետական ծառայող պետք է իր պարտքը վերադարձնի եկեղեցուն, որպեսզի մեր եկեղեցին ավելի հզորանա և մեր հավատը մեզ առաջնորդի դեպի ավելի լավ ապագա»:

Վեհափառ հայրապետը շնորհակալություն է հայտնել քույր եկեղեցիների ներկայացուցիչներին` Մյուռոնօրհնության տոնակատարությունների մասնակցելու համար:

Արևելյան Եկեղեցիների հարցերով Վատիկանի Խորհրդի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին Հռոմի պապ Բենեդիկտ 16-րդի անունից հայ ժողովրդին մաղթել է խաղաղություն, բարգավաճում և նշել. «Այն խանդավառությունը, որով մարդիկ մասնակցում էին մյուռոնօրհնությանը, ցույց է տալիս հայ ժողովրդի բացառիկ նվիրվածությունը եկեղեցուն»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: