480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանի նոր խոսնակ է ընտրվել ՀՀԿ թեկնածու Հովիկ Աբրահամյանը
17:29
29 Սեպտեմբերի 2008

ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնում ընտրվել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Հովիկ Աբրահամյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության ԱԺ թղթակիցը։

Քվեարկությանը մասնակցել է 115 պատգամավոր. Հովիկ Աբրահամյանի օգտին քվեարկել է 110 պատգամավոր, իսկ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Լարիսա Ալավերդյանի օգտին ձայն է տվել հինգ խորհրդարանական։  

Խորհրդարանի նախագահի պաշտոնը թափուր է սեպտեմբերի 26-ից՝ այն բանից հետո, երբ Ազգային Ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը հրաժարականի մասին երկրորդ դիմումը ներկայացրեց, ինչից հետո նրա հրաժարականն ընդունվեց։

Իշխող կոալիցիայի ներկայացուցիչները, որտեղ Հանրապետական կուսակցությունից բացի, ընդգրկված են նաև ՀՅԴ-ն, «Օրինաց երկիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, սատարել են Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը։ 

Հովիկ Աբրահամյանը ծնվել է 1958թ. հունվարի 24, ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղում: Ավարտել է Երևանի ավտոճանապարհային տեխնիկումը և Երևանի ժողտնտեսության ինստիտուտը: 1977-1979թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ 1990-1991թթ. աշխատել է Բուրաստանի կոնյակի գործարանում որպես բաժնի պետ։ 1991-1995թթ. Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրենն է եղել։ 1995-1999թթ. ՀՀ Ազգային Ժողովի առաջին գումարման պատգամավոր։

1995-1996թթ. Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ։ 1996-1998թթ. Արտաշատի քաղաքապետ։ 1998-2000թթ. ՀՀ Արարատի մարզպետ։ 2000-2001թթ. ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար։ 2001-2002թթ. Կառավարության կառուցվածքում իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար։ 2002թ. փետրվարից 2005թ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար։

2005թ. ապրիլի 27-ին կառավարության կառուցվածքում իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար` համակարգող նախարարի գործառույթներով։ 2005թ. ապրիլի 27-ից հանդիսանում է ՀՀ նախագահին առընթեր անվտանգության խորհրդի անդամ: 2007թ հունիսի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար։ Հայաստանի Հանրապետական կուսակցության և ՀՀԿ խորհրդի անդամ է:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: