478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական գազի մատակարարումը կվերսկսվի երկուշաբթի երեկոյան. «ՀայՌուսգազարդ»
17:23
29 Սեպտեմբերի 2008

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի տարածքում գազատար խողովակի մի մասի փոփոխման պատճառով դադարեցված ռուսական գազի մատակարարումը Հայաստան կվերսկսվի երկուշաբթի երեկոյան, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհային իրավունք ունեցող «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամուլի ծառայությունից։

«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի թողունակությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Վրաստանի տարածքում Խրամի գետի անցումը ապահովող 500 մմ տրամագծով խողովակը փոխարինել1000 մմ տրամագիծ ունեցող գազատարով»,- հայտնեցին մամուլի ծառայությունում:

Ընդ որում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ սպառման շուկայում որևէ սահմանափակում չի նախատեսվում, քանի որ «շինարարական աշխատանքները կավարտվեն այսօր երեկոյան և գազամատակարարումը կվերականգնվի ամբողջական ծավալով»: Հայաստանի սպառողների անընդհատ գազամատակարարումն ապահովվում է Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանից:

Աշխատանքներն իրականացվում են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ֆինանսական միջոցներով` Վրաստանի մասնագիտացված շինարարական կազմակերպությունների կողմից:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն  Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհային իրավունք ունի։

Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն (69,94% բաժնետոմս), ՀՀ էներգետիկայի նախարարությունը (26,23%) և «Իտերա» նավթագազային ընկերությունը (5,82%)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: